Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՀԱՑԸ ԿՏՐԵՑ»

Փետրվար 26,2005 00:00

ՎԱՐՉԱՊԵՏԻ
«ՀԱՑԸ ԿՏՐԵՑ» Ռոբերտ Քոչարյանը երեկ կառավարության անդամների
մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կապիտալ շինարարության
խնդիրների վերաբերյալ: Նա մտահոգիչ է համարել փաստը, որ այս տարի եւս նկատվում է
պետբյուջեով նախատեսված կապիտալ շինարարության օբյեկտների
նախագծման եւ շինարարական աշխատանքները ձգձգվելու գործելակերպը. «Ըստ էության, մի
քանի ամիս աշխատանքներ չեն տարվում, հետո մայիսից գերլարված գրաֆիկով, մարդկանց առողջության
եւ կատարվող աշխատանքի որակի հաշվին փորձում ենք մինչեւ տարեվերջ ավարտել շինարարական
աշխատանքները»: Ռոբերտ Քոչարյանը նկատել է, թե խնդրին ընդհանուր լուծում տալու
համար թերեւս արժե բյուջետային գործընթացը 1-1,5 ամիս շուտ սկսել՝ բյուջեն հաստատել
ոչ թե դեկտեմբերին, այլ նոյեմբերին, ինչը լրացուցիչ հնարավորություն կտա ավելի վաղ
նախապատրաստել նախագծային փաթեթները, մրցույթների անցկացումը եւ այլն: Երկրի
ղեկավարը կապիտալ շինարարությանն առնչվող խնդիրների շարքում հատկապես մտահոգիչ եւ
արմատական լուծում պահանջող է համարել մրցույթներին շինարարական ընկերությունների
մասնակցության առկա վիճակը. «Այս մասին որոշ տեղեկություններ կան, որոնք հուշում
են, որ շինարարները չեն հավատում մրցույթների անցկացման արդարությանը: Դեպքեր են
նշվում, երբ մարդկանց նախօրոք հորդորել են չմասնակցել տվյալ մրցույթին: Պարզապես
ուզում եմ զգուշացնել, որ նման կարգի տեղեկությունները հաստատվելու դեպքում ձեռնարկելու
ենք բոլորովին այլ քայլեր»: Ռոբերտ Քոչարյանը նաեւ ոչ արժանահավատ է համարել
գործելաոճը, երբ շինարարական կամ գնումների մրցույթներին մասնակցում է ընդամենը 1
կամ 2 ընկերություն. «Ինձ համար, օրինակ, հասկանալի չէ, երբ գնման մրցույթը շահում
է այնպիսի կազմակերպություն, որի առաջարկած գինը տվյալ ապրանքի համար ավելի բարձր
է, քան շուկայականը: Նման դեպքերի հետեւից գնալու ենք: Ես հանձնարարել եմ համապատասխան
ծառայություններին, որ այս խնդրի շուրջ ուսումնասիրություններ կատարեն եւ ինձ զեկուցեն:
Քանի որ բյուջետային հատկացումները նշված ոլորտներով մեծանում են, ուզում ենք, որ
գործընթացն արդար լինի եւ ապահովվի ավելի լայն մասնակցություն»: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել