Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՊ-Ն

Փետրվար 25,2005 00:00

ՎՊ-Ն ԱՆԿԱԽ ՉԷ Երեկ «Հակաստվեր» հ/կ-ն «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» թեմայի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի հետ: Թե այսօր որքանով է ՎՊ-ն ազատ եւ անկախ՝ քաղաքական ճնշումներից, Գագիկ Ոսկանյանը պատասխանեց. «Վերահսկիչ պալատն անկախ չէ, սահմանադրական բարեփոխումներով երեւի կտրվի անկախություն: Եթե ՎՊ ծրագիրը հաստատում է ԱԺ-ն, կանոնադրությունը հաստատում է ԱԺ-ն, հաշվետվությունը հաստատվում է ԱԺ-ի կողմից… ԿԲ-ինը թողնում է ի գիտություն, իսկ մերը հաստատում է, եթե չհաստատեց, անվստահություն է հայտնում ՎՊ նախագահին»: Բացի այդ, «օրենքով մենք կարող ենք միայն առաջարկություն տալ, դրանք կարող են ընդունվել, կարող են՝ ոչ»: ՎՊ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենամեծ չարաշահումները վարկերի տրամադրման բաղադրիչով իրականացվող ծրագրերն են. «Միայն գյուղատնտեսության աջակցման ծրագրով 2 մլն 800 հազար դրամ կառավարությանը պարտք են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք վարկ են վերցրել, եւ հիմնականում բանկերը, որոնք լուծարվել են. 5 բանկ լուծարվել է, իհարկե, դրանց մեջ կան նաեւ պատգամավորներ, անուններ չեմ կարող ասել, դատախազությունը թող պարզի, եւ հետո, գիտեք, իրենց անունով չեն շատ-շատերի մոտ»: ՎՊ-ի 2003 թ. հաշվետվությունների հիման վրա դատախազությունը 34 միջնորդագիր է ներկայացրել նախարարություններին, գերատեսչություններին, նախազգուշացվել է 58 պաշտոնատար անձ, հարուցվել է 4 քրեական գործ, վարչական պատասխանատվության է ենթարկվել 7 անձ՝ 150 հազարական դրամով: Ոստիկանությունում, անվտանգության ծառայությունում ՎՊ-ն գրանցել է գնումների մասին օրենքի խախտումներ: Նաեւ հայտնաբերել է, որ քաղաքի կենտրոնում անշարժ գույքը վաճառվել է շատ ցածր գներով: Գ. Ոսկանյանը հավաստիացնում է, որ այսուհետեւ մրցույթներ կազմակերպելու հարցում ինչ-որ բան կփոխվի, իսկ նախկինները խնդիրը կփորձեն շտկել դատական կարգով: Ինչ վերաբերում է կանաչ գոտիներում մասնավորեցման գործընթացին, ապա Մերգելյանի այգում, օրինակ, հատկացվել է 1930 քմ տարածք՝ «Արցախ 91» կոոպերատիվին, որից 900 քմ-ն եղել է շուկա, իսկ մնացած կանաչ գոտում օրենքով ոչ մի հիմնական կառույց չպետք է լիներ, բայց «գնացեք-նայեք, տեսեք ինչ է կատարվում. էդ էլ քաղաքապետի որոշումն է: Նույնը՝ «Պրագայի» դիմացի այգում, թույլ են տվել, որ կրպակը ձեւափոխի, եւ այսօր այնտեղ մեծ, հիմնական շինություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել