Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՊ-Ն ԱՆԿԱԽ ՉԷ

Փետրվար 25,2005 00:00

ՎՊ-Ն
ԱՆԿԱԽ ՉԷ Երեկ «Հակաստվեր» հ/կ-ն «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի»
թեմայի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի
հետ: Թե այսօր որքանով է ՎՊ-ն ազատ եւ անկախ՝ քաղաքական ճնշումներից, Գագիկ Ոսկանյանը
պատասխանեց. «Վերահսկիչ պալատն անկախ չէ, սահմանադրական բարեփոխումներով երեւի կտրվի
անկախություն: Եթե ՎՊ ծրագիրը հաստատում է ԱԺ-ն, կանոնադրությունը հաստատում է ԱԺ-ն,
հաշվետվությունը հաստատվում է ԱԺ-ի կողմից… ԿԲ-ինը թողնում է ի գիտություն, իսկ
մերը հաստատում է, եթե չհաստատեց, անվստահություն է հայտնում ՎՊ նախագահին»: Բացի
այդ, «օրենքով մենք կարող ենք միայն առաջարկություն տալ, դրանք կարող են ընդունվել,
կարող են՝ ոչ»: ՎՊ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենամեծ չարաշահումները
վարկերի տրամադրման բաղադրիչով իրականացվող ծրագրերն են. «Միայն գյուղատնտեսության
աջակցման ծրագրով 2 մլն 800 հազար դրամ կառավարությանը պարտք են այն տնտեսվարող սուբյեկտները,
որոնք վարկ են վերցրել, եւ հիմնականում բանկերը, որոնք լուծարվել են. 5 բանկ լուծարվել
է, իհարկե, դրանց մեջ կան նաեւ պատգամավորներ, անուններ չեմ կարող ասել, դատախազությունը
թող պարզի, եւ հետո, գիտեք, իրենց անունով չեն շատ-շատերի մոտ»: ՎՊ-ի 2003
թ. հաշվետվությունների հիման վրա դատախազությունը 34 միջնորդագիր է ներկայացրել նախարարություններին,
գերատեսչություններին, նախազգուշացվել է 58 պաշտոնատար անձ, հարուցվել է 4 քրեական
գործ, վարչական պատասխանատվության է ենթարկվել 7 անձ՝ 150 հազարական դրամով: Ոստիկանությունում,
անվտանգության ծառայությունում ՎՊ-ն գրանցել է գնումների մասին օրենքի խախտումներ:
Նաեւ հայտնաբերել է, որ քաղաքի կենտրոնում անշարժ գույքը վաճառվել է շատ ցածր գներով:
Գ. Ոսկանյանը հավաստիացնում է, որ այսուհետեւ մրցույթներ կազմակերպելու հարցում ինչ-որ
բան կփոխվի, իսկ նախկինները խնդիրը կփորձեն շտկել դատական կարգով: Ինչ
վերաբերում է կանաչ գոտիներում մասնավորեցման գործընթացին, ապա Մերգելյանի այգում,
օրինակ, հատկացվել է 1930 քմ տարածք՝ «Արցախ 91» կոոպերատիվին, որից 900 քմ-ն եղել
է շուկա, իսկ մնացած կանաչ գոտում օրենքով ոչ մի հիմնական կառույց չպետք է լիներ,
բայց «գնացեք-նայեք, տեսեք ինչ է կատարվում. էդ էլ քաղաքապետի որոշումն է: Նույնը՝
«Պրագայի» դիմացի այգում, թույլ են տվել, որ կրպակը ձեւափոխի, եւ այսօր այնտեղ մեծ,
հիմնական շինություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել