Լրահոս
Օրվա լրահոսը

Ճոյտատիրական վերաբերմունք

Փետրվար 19,2005 00:00

Անցե՞լ
են գիրք կարդալու ժամանակները: Ռոբերտ Քոչարյանի՝ գրքի մասին եւ նրա շուրջ հայտարարությունը
ազդեցություն թողե՞լ է քաղաքականության ասպարեզում հայտնված մարդկանց վրա: Եվ
այսպես. ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ի՞նչ կարծիքի է, օրինակ, Եղիշե Չարենցի
ստեղծագործության մասին. «Դա ավելի շատ դուք պետք է դաշնակներին դիմեք: Հմի իմ համար
մեկ ա՝ Չարենցը, թե ուրիշ գրող: Բայց Չարենցը ի՞նչ ա գրել՝ Մասի՜ս, բարդի՜…»: Հակոբ
Հակոբյանը ներկայացրեց իր՝ առհասարակ գիրքը ժխտող դիրքորոշումը, ապա հավելեց. «Մենք՝
հայերս, փորձում ենք ամեն ինչից իմանալ. օրինակ՝ օրվա մի ժամը փորձում ենք դառնալ
բժիշկ, մի ժամը՝ գիտնական, մեկ ժամը՝ պատգամավոր, մեկ ժամը՝ ինչ-որ… ինսպեկտր:
Չի՛ կարելի: Էսօր ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով»: – Այսինքն՝ Դուք ինչո՞վ
եք զբաղվում: – Կարծում եմ, որ ավելի շատ իմ մեծ ժամանակը պետք է նվիրեմ քաղաքական
գործերին: Այո՛: Մարդը չի կարող բոլոր բնագավառները ընդունի եւ նա կարողանա հստակ
աշխատել: Կարծում եմ, իմ աշխատանքը այսօր ավելի շատ քաղաքականությունն է, ԱԺ-ն է,
ես դրանով եմ զբաղվում: – Իսկ երբեւիցե փորձե՞լ եք զբաղվել ընթերցանությամբ,
նաեւ բժշկությամբ, գիտությամբ, պետավտոտեսուչների գործերով… – Մարդու ուղեղը,
ես կարծում եմ, գիտնականների կողմից ապացուցվել է, որ աշխատում է 8-13 տոկոսի չափով:
Եթե փորձես քո ուղեղը ծանրաբեռնել այլ-այլ բաներով, ես շատ գիտեմ՝ ինչ-որ մոդելներով,
սպորտով կամ այլ բաներով, բնական ա, քո ուղեղը կծանրաբեռնվի, եւ դու քո օրենսդիր
գործունեությամբ զբաղվելուց թերի կաշխատես: Ես կարծում եմ, որ պետք չէ ուղեղը ծանրաբեռնել
այլ գործով: Այլ պետք է զբաղվես կոնկրետ քո աշխատանքով, որի համար պետությունը վճարում
է քեզ: – Այդ դեպքում Ձեր՝ գործարարությամբ զբաղվելը չի՞ խանգարում օրենսդիր
աշխատանքին, որի համար պետությունը Ձեզ վճարում է: – Բայց ես գործարար չեմ,
ես սեփականատեր եմ: Եվ սեփականատեր լինելը բոլորովին չի խոչընդոտում: Սեփականատեր
կարող է լինել ցանկացած մարդ. այ, հիմա դուք էլ կարող եք ինչ-որ մի ավստրալական ֆիրմայում
ունենաք բաժնեմաս եւ աշխատեք լրագրությամբ, եւ դուք չգիտեք, թե ընդեղ ինչ ա տեղի
ունենում: Մեր երկրում ա, որ մամուլով, հեռուստատեսությամբ վռազ բացահայտվում ա,
որ դա այդ սեփականատիրոջ գործն ա: www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել