Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ
ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ»

Փետրվար 18,2005 00:00

Սեյրան Ավագյանի վարդագույն հայացքը՝
խորհրդարանին «Հեղափոխական վերափոխումների ժամանակը հասարակությունն անցել
է: Կոմունիստական հասարակարգից մենք դուրս էինք գալիս հեղափոխական գաղափարներով,
եւ այդ գաղափարների իրացում է տեղի ունեցել հասարակության մեջ: Այսօր մենք չենք կարող
ասել նոր սկիզբ, սկիզբը 10-15 տարի առաջ էր: Մեր կյանքն աշխատանքային պրոցես է մտել
եւ կամաց-կամաց նոր գույներ է ստանում, յուրաքանչյուրն իր անելիքն ունի: Ուղղությունը
փոխելու բան չկա, քաղաքական ասպարեզում ինչպիսի փոփոխություններ էլ լինեն՝ նույն
ուղղությամբ ենք գնալու: Իշխանության ղեկին ինչպիսի ուժեր էլ լինեն՝ հեղափոխական
վեկտորն անցել է: Տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման նոր բանաձեւեր ոչ ոք,
նույնիսկ համայնավարները, չեն առաջարկել եւ չեն էլ կարող առաջարկել»,- երեկ «Առավոտի»
հետ զրույցում ասաց ՀԺԱՄ առաջնորդ, նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը՝ արձագանքելով
Արամ Կարապետյանի հեղափոխական կոչերին: Սեյրան Ավագյանը նաեւ համամիտ չէ,
որ մեր երկրում հնարավոր է իշխանափոխություն Վրաստանի կամ Ուկրաինայի օրինակով. «Իրենց
բովանդակությամբ դրանք տարբեր երեւույթներ էին, ընդհանուրն այն էր միայն, որ երկու
դեպքում էլ ժողովուրդ կար, եւ իշխանափոխություն եղավ: Այն, ինչ կատարվում էր Վրաստանում
կամ Ուկրաինայում, սկզբունքորեն է տարբերվում նրանից, ինչ կատարվում է Հայաստանում:
2005-ի մեր քաղաքական օրակարգում Եղեռնի 90-ամյակն է, ԼՂՀ-ում՝ ընտրությունները,
ԼՂՀ-ի հարցը, ՀՀ-ում՝ տեղական ինքնակառավարման ընտրությունները, Սահմանադրության
եւ ընտրական օրենքի բարեփոխումները՝ չեմ կարծում, որ այս օրակարգը մի կողմ է թողնվելու
եւ կենտրոնանալու ենք իշխանափոխության վրա»: Ավելին, ըստ նրա, այս ամբողջն այն պոտենցիալն
է, որը Հայաստանի վաղվա իշխանության խնդիրներն է լուծում. «Ես չեմ տեսնում, որ այս
կապը խզվելու է ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի պատճառաբանությամբ»: Նախագահի խորհրդականը
դրական է համարում նաեւ քաղաքական կազմակերպությունների՝ գաղափարական հենքի վրա վերադասավորումները
թե իշխանության, թե ընդդիմության դաշտում: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԼՂՀ
հարցի շուրջ Ս. Ավագյանի դիտարկումները՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել