Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձերբակալել են թաղմանը մասնակցելո՞ւ համար

Փետրվար 18,2005 00:00

Թե՞
հանրահավաքներից հետո՝ այժմ էլ «ՏԷՑ-ի կռուգի» փոխհրաձգությունից հետո մարդիկ հանկարծ
սկսեցին զազրախոսել: Երեկ մեր խմբագրությանը դիմեց Գետափի գյուղապետ Հակոբ
Դալլաքյանը, որը պատմեց հետեւյալը. «Երկու օր առաջ մեր տուն են եկել Մասիսի եւ Չարբախի
շուրջ 15 ոստիկաններ: Հյուրերի ներկայությամբ խուզարկություն են անցկացրել սենյակներում,
ամեն ինչ խառնել իրար: Տանը տղաներս են եղել, կինս հեռախոսը վերցրել է, որ զանգահարի
ինձ՝ լսափողը խլել են ձեռքից, շպրտել: Տղաներիս՝ Անուշավանին ու Աշոտին, տարել են
նախ Շենգավիթի հենակետ, հետո տեղափոխել քաղմաս: Մեկ օր պահելուց հետո, երբ ցուցմունքներ
են տվել, արձանագրություն կազմել՝ բերել են Չարբախի հենակետ: Դրանից հետո գործն ուղարկեցին
Շենգավիթի դատարան: Դատավորը որոշեց նրանց 3 հազար դրամի վարչական տույժի ենթարկել՝
իբր զազրախոսելու համար: Բայց դատավարությունը հազիվ ավարտված՝ դատարանում հայտնվեց
Շենգավիթի ոստիկանության պետի տեղակալ Հովիկ Սողոմոնյանը եւ իմանալով դատավճռի մասին,
որից ակնհայտորեն դժգոհ էր՝ տղաներիս նորից մտցրեց մեքենա ու տարավ քաղմաս՝ թե 6-րդ
վարչությունից են եկել, պետք է նորից ստուգեն եւ այլն»: Հակոբ Դալլաքյանը
պարզաբանեց նաեւ, թե որն է այս ամենի պատճառը. նա որդիների հետ ներկա է եղել «ՏԷՑ-ի
կռուգի» փոխհրաձգության ժամանակ սպանված Մհեր Տեր-Հարությունյանի թաղմանը. «Ես նրա
ազգանունը չգիտեմ, ուղղակի թեթեւակի ծանոթ ենք եղել: Ջահել էր՝ գնացել ենք ցավակցելու:
Այդ կապակցությամբ են տարել»: Փաստորեն՝ ոստիկանությունը նկարահանել է բոլոր նրանց,
ովքեր մասնակցել են այս թաղմանը՝ եւ վարչական կալանք կիրառելով՝ փորձել ժամանակ շահել
կատարված «ռազբորկային» հնարավոր առնչակցությունը պարզելու համար. «Երկու օր ապօրինի
պահեցին: Բայց երբ տեսան, որ նրանք ոչ մի կապ չունեն՝ տղաներիս վրա ոստիկանի հետ
զազրախոսելու հոդվածը դրեցին ու դատեցին: Իսկ թե հիմա նրանց ուզածն ի՞նչ է՝ չգիտեմ»:
Սա թերեւս աննախադեպ դեպք է, որ անգամ դատարանի դահլիճից դուրս գալուց հետո էլ, երբ
արդեն իսկ կայացվել է վճիռ՝ նորից ձերբակալեն: Կատարվածի առնչությամբ Հակոբ
Դալլաքյանը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին: «Առավոտն»
իր ընթերցողներին տեղյակ կպահի այս միջադեպի հետագա զարգացումների մասին: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել