Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱԵՐՈՖԼՈՏ

Փետրվար 16,2005 00:00

«ԱԵՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ 2005»-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑ Եվ այսպես, Մոսկվայի «Ռոսիա» հյուրանոցային համալիրում մեկնարկեց շախմատի 2005 թվականի ամենաներկայացուցչական մրցաշարը՝ «Աերոֆլոտ Օփեն 2005»-ը: Այն մասնակիցների քանակով, ըստ մրցաշարի ինտերնետային պաշտոնական կայքի՝ ավելի քան 655, լիովին կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում իր արժանի տեղը զբաղեցնելուն: Երեկ շախմատիստի կենտրոնական տնից մեզ տեղեկացրին, որ Հայաստանը Մոսկվայում ներկայացնում են շուրջ երեսուն շախմատիստներ: Նրանք հանդես են գալու բոլոր չորս՝ «A1», «A2», «B» եւ «C» խմբերում: Նախորդ օրը կայացած վիճակահանության արդյունքներով մեկնարկային տուրում մեր շախմատիստները զույգեր կազմել էին. «A1» խումբ. Վլադիմիր Հակոբյան-Սեմյոն Դվոյրիս (Ռուսաստան), Ալեքսանդր Գալկին (Ռուսաստան)-Լեւոն Արոնյան, Ռաֆայել Վահանյան-Արտաշես Մինասյան, Եվգենի Նայեր (Ռուսաստան)-Աշոտ Անաստասյան, Արկադի Նայդիչ (Գերմանիա)-Տիգրան Լ. Պետրոսյան, Կարեն Ասրյան-Յու Վանգ (Չինաստան), Էրվին Լամի (Նիդեռլանդներ)-Գաբրիել Սարգսյան: «A2» խումբ. Դենիս Խիզմատուլին (Ռուսաստան)-Արման Փաշիկյան, Եվգենի Վորոբյով (Ռուսաստան)-Բենիամին Գալստյան, Կոնստանտին Լեմեր (Ուկրաինա)-Տիգրան Քոթանջյան, Արսեն Եղիազարյան-Սվետլանա Մատվեեւա (Ռուսաստան), Էլինա Դանիելյան-Ալեքսեյ Պրիդորոժնի (Ռուսաստան), Աշոտ Նադանյան-Կիդամրի Սունդարարաջան (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյան-Ալեքսանդր Խարիտոնով (Ռուսաստան), Նելլի Աղինյան-Էռնեստո Ռոմերո Ֆեռնանդես (Իսպանիա): «B» եւ «C» խմբերում, որտեղ շախմատիստները խաղատախտակների առջեւ ստել էին առավոտյան, երեկ երեկոյան մոտ արդեն հայտնի էին առաջին տուրի արդյունքները: «B» խմբում գրանցվել էին այսպիսի արդյունքներ. Սոֆյա Զիգանգիրովա (Ղազախստան)-Արթուր Չիբուխչյան՝ 1:0, Վալերիան Գափրինդաշվիլի (Վրաստան)-Հակոբ Վարդանյան՝ 1:0, Ավետիք Գրիգորյան-Ալեքսանդր Իվանով (Ռուսաստան)՝ 0,5:0,5, Միխայիլ Մոժարով (Ռուսաստան)- Դավիթ Պետրոսյան՝ 0:1, Ջոն Ջոյս (Իռլանդիա)-Զավեն Անդրիասյան՝ 0:1, Իվան Ռիժով (Ռուսաստան)-Լեւոն Բաբուջյան՝ 0:1, Լիլիթ Գալոյան-Վլադիմիր Օնոպրիենկո (Ռուսաստան)՝ 1:0, Անդրեյ Կուզնեցով (Ռուսաստան)-Հրայր Սիմոնյան՝ 0,5:0,5, Ռադու Ստոենեսկու (Ֆրանսիա)-Հրանտ Մելքումյան՝ 0:1: Ավելի հաջող մեկնարկեցին «C» խմբի մեր ներկայացուցիչները. Լյուդովիկ Տերեզե (Ֆրանսիա)-Երվանդ Հովհաննիսյան՝ 0:1, Ելիզավետա Շետինա (Ռուսաստան)-Աշոտ Ավետիսյան՝ 0:1, Արթուր Ղարագյոզյան-Դավիդ վան Էեկուտ (Նիդեռլանդներ)՝ 1:0, Աղասի Իվանց-Մոիսեյ Կազանկին (Ուկրաինա)՝ 1:0: «Աերոֆլոտ Օփեն»-ում հանդես են գալիս նաեւ հայազգի այլ շախմատիստներ, ովքեր ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներ: Նրանք են՝ արդեն հաղթանակ տոնած Սարգիս Մարկոսյանը՝ Ռուսաստանից, Երազիկ Խաչատրյանը՝ Իրանից, ոչ-ոքի արած Նշան Քեշիշյանը եւ Շուշանիկ Հայրապետյանը՝ ԱՄՆ-ից, անհաջողության մատնված Ղազար Բեգլարյանը՝ Ռուսաստանից, ինչպես նաեւ «A2» խմբում ընդգրկված Յուրի Հայրապետյանը՝ Ուկրաինայից, Սերգեյ Գրիգորյանցը, Արթուր Գաբրիելյանը, Կոնստանտին Մեսրոպովը՝ Ռուսաստանից, Դավիթ Հարությունյանը՝ Վրաստանից, որոնք երեկոյան Հայաստանի շախմատիստների հետ միասին դեռ չէին ավարտել պայքարը: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել