Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԻՄՄԱՔՐՈՒՄ

Փետրվար 12,2005 00:00

ՔԻՄՄԱՔՐՈՒՄ ՇԱՀԱԲԻ «ԵՂԱՆԱԿՈՎ» Իրանցի գործարարն իր պարտքերի ընդունում-հանձնումը «ապահովում» է ժամանակակից տեսաձայնագրային տեխնիկական միջոցներով: «Առավոտ» օրաթերթի վերջին հրապարակումներում լուսաբանվեցին Հայաստանում իրանցի գործարար Փարվիզ Ալամդարիի «սրտաճմլիկ» պատմություններն իր բիզնես-դժվարությունների մասին: Նշվածը, զուտ լրագրողական հետաքրքրության տեսանկյունից, հիմք տվեց ուսումնասիրելու Փարվիզ ձեռներեցի գործունեությունը Հայաստանում: Պարզվեց, որ Փարվիզը Հայաստանում հիմնադրել է «Կանաչ ճանապարհ», «Փարվիզ», «Շահաբ», «Նյու Շահաբ», «Տոմպակ» եւ մի շարք այլ ՍՊԸ-ներ: Այդ ընկերությունների վերաբերյալ ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տնտեսական դատարանի 14.05.2003թ. թիվ ՏՍ-463 սնանկության գործով կայացված որոշմամբ՝ «Կանաչ ճանապարհ» ՍՊԸ-ի հաշվեկշռում 01.01.01թ. դրությամբ առկա է եղել 44?605?000 դրամի ապրանք: Սակայն արդեն 06.11. 2002թ. դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր կատարողական վարույթով արձանագրեց, որ պարտապանը գույք եւ եկամուտներ չունի, իսկ հաշվապահական փաստաթղթերը «չեն պահպանվել»: Այս ամենի արդյունքում «Կանաչ ճանապարհ» ՍՊԸ-ն լուծարվեց՝ ՀՀ պետական բյուջե չվճարելով 9?512?000 դրամի հարկային պարտավորություն: Նույն «Կանաչ ճանապարհ» ՍՊԸ-ն, տնօրեն Փարվիզ Ալամդարիի կազմած բիտումի ակնհայտ կեղծ գործարքի միջոցով տիրացավ «Արտաշատճանշին» ՓԲԸ-ի գույքին: Անհասկանալի ձեւով Փարվիզի նկատմամբ նախապատրաստված խոսուն նյութերը դատախազության կողմից մերժվել են, եւ չի հարուցվել քրեական գործ: Ըստ մեր տեղեկությունների՝ այս դեպքում մեծ էր Փարվիզի շահագրգիռ «տանիքների» գործոնը: Նույն Ալամդարին, լուծարման մշակված հեռանկարով, բիտումային տենդով, հիմքում ունենալով ՀՀ տնտեսական դատարանի 08.10.2001թ. վճիռը, կարողացավ լուծարել «Երեւանճանշին» ԲԲԸ-ն: Տվյալ դեպքում զավեշտականը նաեւ այն էր, որ 10?116?000 դրամ մայր պարտքի հետ միասին՝ «Երեւանճանշին» ԲԲԸ-ից բռնագանձվեց հավելյալ 20?501?040 դրամ տուգանք: Այս ամենի եւ լվացքարարի «տանիքների» մասին վկայում են նաեւ «Առավոտի» 24.05.2003թ., «Հայկական ժամանակի» 19.07. 2003թ. համարներում հրապարակված նյութերը: Պետության եւ քաղաքացիների նկատմամբ խոշոր պարտավորություններից խուսափելու նպատակով՝ Փարվիզն ինքնասնանկացման եղանակով լուծարեց քիմմաքրման «Շահաբ» ՍՊԸ-ն, փոխարենը ստեղծելով «Նյու Շահաբ» քիմմաքրման ՍՊԸ-ն: Տվյալ դեպքում հետաքրքրական է, որ «Նյու Շահաբն» իր «լվացքը» կատարում է պարտքերից խուսափելու նպատակով ինքնասնանկացված տխրահռչակ «Շահաբի» տարածքում եւ գույքով: Պարզեցինք, որ Փարվիզ Ալամդարին իր «Տոմպակ» ՍՊԸ-ի միջոցով իրավաբանական տեսանկյունից կատարում է խողովակային յուրօրինակ գործարքներ՝ ՀՀ-ից խոշոր քանակություններով արտահանումների ձեւով: Պարզապես զարմանալ կարելի է, թե այդ հնամաշ խողովակներն ինչպե՞ս եւ որտե՞ղ են դառնում բոլորովին նոր խողովակներ եւ արտահանվում Հայաստանից: Փարվիզը տիրացավ նաեւ «Լուլուշոկ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գրիգոր Լուսավորիչ 2 հասցեում գտնվող 317 քմ տարածքին: Փաստի առթիվ հարուցված քրեական գործը Փարվիզի մասով զարմանալիորեն կարճվեց: Ուշագրավ է, որ Փարվիզ Ալամդարին իր գործարար հարաբերություններում վերը թվարկված մեքենայություններից զատ՝ իր հետ առնչված անձանց նպատակաուղղված գաղտնալսել եւ գաղտնատեսագրել է, եւ դեռ իրեն էլ ներկայացնում է որպես անմեղ զոհ: Փաստորեն, Փարվիզի այս յուրօրինակ գործառնությունների արդյունքում չվճարվեցին խոշոր հարկային եւ ֆինանսական բնույթի այլ պարտավորություններ, կործանվեցին եւ իրենց գույքից զրկվեցին խոշոր ընկերություններ եւ տուժեցին բազմաթիվ քաղաքացիներ: Մնում է պարզել, թե ովքեր են կանաչ ճանապարհ տալիս Փարվիզ Ալամդարիի «քիմմաքրմանը»: ՎԱՀԵ ՍԻՄՈՆՅԱՆՀոդվածն արտահայտում է Փարվիզ Ալամդարիի հետ դատական վեճ ունեցող կողմի կարծիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել