Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱՄԱՆ ԿԱ, ՕՐԵՆՔ՝ ՈՉ

Փետրվար 12,2005 00:00

Հաշմանդամ
թոշակառուին կփոխհատուցե՞ն պետության փոխարեն վճարածը Ամիսներ առաջ առողջապահության
նախարարությունը մեծ շուքով ներկայացրեց իրենց ինտերնետային էջի արժանիքները, որի
միջոցով հիվանդները կարող էին գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները: Վիրտուալ
տեղեկատվությունից բացի, բոլոր հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում փակցվեցին
հիշեցումներ՝ կիրառվող զեղչերի մասին: Թվում էր, որ այս համակարգի ներդրումը պետք
է հեշտացներ նախարարության եւ բնակչության գործը: Սակայն Հայաստանի հաշմանդամները
եւ թոշակառուները դժվար թե օգտվեն ինտերնետից, իսկ փակցված ցուցանակներին էլ հաճախ
չեն նայում: Իսկ նրանք, ովքեր նայում են՝ բավարար ինֆորմացիա չեն ստանում: Երկրորդ
կարգի հաշմանդամ Հովհաննես Կաթրջյանը 2004 թվականի ապրիլից՝ նախքան վիրահատությունը,
բազմիցս դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, առողջապահության նախարարությանը, պարզելու՝
իր սրտի փականի պրոթեզավորման վիրահատությունը անվճա՞ր է, թե՞ ոչ եւ ի՞նչ արտոնություններից
կարող է օգտվել: Առողջապահության նախարարությունից չի ստացել որեւէ պատասխան: Վիրահատության
ընդհանուր արժեքը կազմել է 2500 դոլարին համարժեք դրամ: «Արդեն մահամերձ էի, սիրտս
չհասցրեց սպասել նախարարության «բարեգութների» պատասխանին: Պարտքով ու բժիշկների
շնորհիվ փրկվեցի»: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում 2004թ. հուլիսին վիրահատվելուց
հետո Հ. Կաթրջյանը համառորեն փորձել է օգտվել իրեն հասանելիք արտոնությունից եւ դարձյալ
դիմել է առողջապահության նախարարին: Միայն վիրահատությունից հինգ ամիս հետո առողջապահության
նախարարի 13.12.04 թ. 1252- Ա հրամանով՝ հիմք ընդունելով բարձր եւ թանկարժեք տեխնոլոգիաներով
մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը, ՀՀ առողջապահության գործակալությանը
կարգադրվել է փոխհատուցել հիվանդի վիրահատությունը պետության մասնակցության մասով
(ինչը կազմում է 300000 դրամ): Հրամանի կատարման հսկողությունը դրվել է փոխնախարար
Հ. Դարբինյանի վրա: Սակայն կվերադարձվի՞ պետության փոխարեն արդեն վճարված գումարը՝
փոխնախարարը հիվանդին կոնկրետ պատասխան չի տվել: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում
(որի հասցեին թոշակառուն երախտագիտության խոսքեր ասաց) Հովհաննես Կաթրջյանին նախապես
տեղեկացրել են, որ փոխանցված գումարը չեն կարող վերադարձնել հիվանդին, քանի որ համապատասխան
օրենք չկա: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆԱռողջապահության
գործակալության պետի տեղակալ Կառլեն Անտոնյանը նույնպես հավաստիացրեց, որ հետին թվով
(բուժման վճարը մուծելուց հետո) հիվանդի համար վճարման նախադեպ չեն ունեցել եւ հետվճարման
կարգ կամ օրենք էլ չունեն: Սակայն «կփորձենք մի ձեւ գտնել եւ փոխհատուցել հիվանդին,
քանի որ նախարարի հրամանն ունենք»: Իսկ առողջապահության նախարարությունից տեղեկացրին,
որ սրտի եւ թանկարժեք այլ վիրահատությունները պետպատվերի ցանկում չեն: Նախարարն ընդամենը
առանձին հրամաններով փորձում է օգնել առավել կարիքավորներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել