Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՎՈԳՐԵՐ՝

Փետրվար 08,2005 00:00

ՊԱՏՎՈԳՐԵՐ՝ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ Երեկ Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ) կազմակերպել էր «Տարեգիրք» գրքույկի շնորհանդեսը: «Տարեգրքում» հավաքված են գրադարանի մասին 2004թ. տպագիր եւ էլեկտրոնային մամուլի արձագանքները: Հանձնվեցին պատվոգրեր այն լրատվամիջոցներին, որոնք մշտապես լուսաբանել են Ազգային գրադարանի գործունեությունն ու խնդիրները: Պատվոգրեր շնորհվեցին 11 լրատվամիջոցների՝ 20 եւ ավելի հրապարակումներ ու թողարկումներ ունեցողներին: Ի թիվս այլ լրատվամիջոցների, պատվոգրերով պարգեւատրվեցին «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ» օրաթերթերը, «Նոյյան տապան», «Արմենպրես» գործակալությունները, «Ավետիս» հեռուստաընկերությունը, Հանրային ռադիոն եւ այլք: ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը փաստեց, որ գրադարանում լուրջ խնդիրներ են ծագում ընթերցողների անփույթ վերաբերմունքի պատճառով. «Անփորձ ընթերցողները, հաճախ նույնիսկ գիտնականները վատ են վարվում գրքի հետ, պատառոտում են էջերը, նշումներ կատարում հենց գրքի վրա, կոպտորեն ու թրջած մատով թերթելիս ջնջում են տառերը»: Պրն Սարգսյանը նշեց, որ գրադարանը ավելի լավ կջեռուցվեր, եթե էլեկտրական շենքի հոսանքի լարերը երկարամյա օգտագործման պատճառով վնասված չլինեին, արդյունքում ավելի շատ ընթերցողներ կունենային, քան ամենօրյա 1000-ը: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԱմենեւին չէր խանգարի, որ հանրապետության միակ ազգային գրադարանի հանդեպ պետական հոգածությունը բավարարեր եթե ոչ քիչ թե շատ տանելի ջեռուցում ապահովելուն( գրադարանի բազմաթիվ այցելուներ բողոքում են, որ ՀԱԳ-ում մրսելու արդյունքում իրենցից շատերը հիվանդացել են), ապա գոնե գրադարանի սանհանգույցը նորոգելուն: Այլապես ՀԱԳ-ի ցուրտ սենյակներում ժամերով աշխատելուց հետո անհնար է բաց պատուհաններով, սառցակալած ու կեղտակոլոլ այդ զուգարան մտնելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել