Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐՆ

Փետրվար 03,2005 00:00

ՊԱՅՔԱՐՆ ԱՆԱՍԵԼԻ ՍՐՎԱԾ Է Ամեն ինչ կորոշվի վերջին երկու տուրերում Ջիբրալթարում ընթացող «ACP-Tour-Third Gibtele. com Chess Festival» շախմատի միջազգային փառատոնի եզրափակիչ հատվածում պայքարը հասել է գագաթնակետին: Եթե յոթերորդ տուրից հետո 5,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում էին միանգամից չորս հոգի, որոնց մեջ էին հայաստանցիներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, ապա ութերորդի ավարտին հաղթողի գլխավոր հավակնորդների թիվը հասավ իննի: Մեր երկու երիտասարդ գրոսմայստերները՝ Լեւոնն ու Գաբրիելը, միավորը բաժանեցին համապատասխանաբար իսրայելցի Էմիլ Սուտովսկու եւ ուկրաինացի Զախար Եֆիմենկոյի հետ եւ վաստակած միավորների քանակը հասցրին 6-ի: Նույնքան միավոր են վաստակել եւս յոթ շախմատիստներ՝ գրոսմայստերներ Ալեքսանդր Արեշչենկոն եւ Զախար Եֆիմենկոն (երկուսն էլ՝ Ուկրաինա), միջազգային վարպետ Դանիել Գոլմարին (Անգլիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Քեւին Սպրագետը (Կանադա), Էմիլ Սուտովսկին (Իսրայել): Նրանք բոլորն էլ մրցաշարի ավարտից երկու տուր առաջ համարվում են հաղթողի հիմնական հավակնորդներ: Ճիշտ է, նրանց խաղաքարտերը խառնել կարող են եւս յոթ շախմատիստներ, որոնք առաջատարներին զիջում են ընդամենը կես քայլով: Երեկ իններորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղալու էր Դանիել Գոլմարիի հետ եւ դատելով ամեն ինչից, հաղթելու վատ հեռանկարներ չէր ունենալու, իսկ Գաբրիել Սարգսյանը, որ հանդես էր գալու սեւ խաղաքարերով, ուժերը չափելու էր անգլիացի ճանաչված գրոսմայստեր Ջոնաթան Սփիլմենի հետ, որը 5,5 միավորով ընթանում էր 16-րդ տեղում: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել