Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատական բարբարոսություն

Փետրվար 03,2005 00:00

Ինչո՞ւ
քանդեցին Վեդիի տպարանը Վեդիի տպարանը հիմնադրվել է 1931թ. եւ շուրջ 74 տարի
անխոնջ տպագրել է Արարատի շրջանի տարեգրության լավ ու վատ էջերը: Իր սրբազան գործը
հիմնարկությունը կարող էր էլի շարունակել, բայց… Բայց ուրբաթը շաբաթից շուտ
եկավ: Արարատի տարածքային հարկային տեսչության պետ Հ. Գալստյանը (Նաիրի եւ Կարեն
Հունանյանների քեռորդին, այսինքն Վռամ Գալստյանի հորեղբոր տղան) տեսչության վերահսկողության
բաժնի պետ Զ. Սիմոնյանը (մորեղբոր որդիներ են) եւ իրավաբան Մ. Սիմոնյանը համագործակցելով
մարզային ԴԱՀԿ ստորաբաժանման պետ Ա. Շերոյանի եւ աշխատակից Հ. Պետրոսյանի հետ, տպարանի
անշարժ գույքը՝ շենքը, 512 քառակուսի մետր արտադրական տարածքով, վերաճուրդով գնեցին
682 հազար դրամով: Այսպիսով՝ փակվեց 10 հիմնական աշխատող բաժնետերերի կողմից 1998թ.
անհատույց սեփականաշնորհված «Արարատի տպարան» բաց բաժնետիրական ընկերությունը: Շարող
ու տպագրող սարքավորումները, որոնք շենքից դուրս են շպրտվել վերջինիս վաճառքից հետո,
այժմ բաց երկնքի տակ են, գրեթե՝ դաշտում: Այս բարբարոսությունը վավերացվել
է նաեւ մի քանի դատական վճիռներով: Օրենքի պաշտպանները որոշում գրելուց առաջ չեն
մտածել, թե ի՞նչ են քանդում՝ թերթի կրպա՞կ, խանու՞թ, տնա՞կ: Չէ՞ որ Վեդիի տպարանը
տարածքում եզակի օբյեկտ էր, եւ առաջիկայում դժվար թե այդպիսի մեկ այլ հաստատություն
ստեղծվի այստեղ: Ցավոք, ցայսօր որեւէ մեկին չի էլ հետաքրքրում, հարցնող ու մտահոգվող
էլ չկա, թե, ի վերջո, ինչո՞ւ քանդեցին տպարանը, որը «մութ ու խավար տարիներին»՝ 1992-96թթ.,
փոքրաթիվ կոլեկտիվով շաբաթական շրջանի առօրյան արտահայտող 5 անուն թերթ էր տպագրում:
Տպարանի ոդիսականին տեղյակները անհուսությունից երբեմն կատակում են, թե 74-ամյա հիմնարկը
բիձայացավ ու մեռավ: ՌԱՖԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի լրագրողների
եւ Հայ գրողների միությունների անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել