Լրահոս
Օրվա լրահոսը

Վերելակի պահպանությունը Գյումրիի քաղաքապետն ինքնահիացած էր

Հունվար 29,2005 00:00

Վերելակի պահպանությունը Գյումրիի քաղաքապետն ինքնահիացած էր Երեկ Գյումրիի ավագանու նիստով, առանց «անտեղի» առարկությունների ու առաջարկների, հաստատվեց 2005 թ-ի համայնքի բյուջեն: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ներկայացնելով՝ այս տարի «ուժեղ» բյուջե են կազմել՝ 1 մլրդ 600 մլն դրամ. «Անգամ եթե որոշ ֆինանսական կառույցներ գան եւ տեսնեն, կմտածեն, որ իրենք նման բեռ վերցնելով՝ գործին կամ ծանոթ չեն, կամ էլ տղայական հայրենասիրություն են արել»: Թեեւ ավագանու նիստ էր, սակայն ամբողջ ընթացքում խոսեց միայն քաղաքապետը, այն էլ՝ մեծ ոգեւորությամբ: Վերջինս «թերահավատներին» փորձում էր «հավատացնել», որ որքան էլ սրտատրոփ սպասեն, միեւնույն է՝ ինքը «պռավալ» տվողներից չէ: Եվ որպես ակնառու օրինակ՝ շնչակտուր համեմատում էր 1999 թվականը (երբ ինքը քաղաքապետ չէր) 2004 եւ 2005 թվականների հետ. օրինակ, 1999-ին քաղաքում 200 կետ էր լուսավորվում, այժմ՝ 1670, այն ժամանակ սեփական եկամուտները 50-70 մլն դրամ էին, այժմ հավաքագրվելու է 835 մլն դրամ: Քաղաքապետի խորին համոզմամբ, փոքրիկ քաղաքում «քրտնաջան» աշխատանք է կատարվել. 2004թ-ի բյուջեն կատարվել է 96,05 տոկոսով, որն էլ Վարդան Ղուկասյանի ասելով՝ «ոչ թե Շիրակի մարզում, այլ ամբողջ հանրապետությունում լավագույն ցուցանիշ է»: Իմիջիայլոց, վերջինիս ելույթը թե ինքնագովեստ էր եւ թե քարոզ: Հարկերի հավաքագրման մասին խոսելիս չմոռացավ շեշտել, որ այն Գյումրիում սկսվում է «Օազիսից»՝ իր եղբոր սրճարանից, եւ որ արդեն 4 տարի է քաղաքում «էդպիսի մարդ չկա», որ հարկեր չմուծի: «Եթե մարդը աշխատում է, բայց չի ուզում էդ գումարները տալ, լավ մարդ չէ՝ սկսած ինձանից՝ որպես սեփականություն ունեցողի, վերջացրած մյուսներով»,- հավատացնում էր քաղաքապետը: Ի դեպ, Գյումրիի հանրային խորհրդի նախաձեռնող խմբից եղան առաջարկներ բյուջեն համալրելու այլընտրանքային, լրացուցիչ միջոցների որոնմամբ, օրինակ՝ գրանտների: Նախաձեռնողների ներկայացնելով՝ դրա համար անհրաժեշտ է քաղաքապետարանում ստեղծել հատուկ բաժին կամ հանձնաժողով: Հետաքրքիրն այն էր, որ ամեն մի առաջարկ լսելով՝ Գյումրիի քաղաքապետը հիշեցնում էր, որ իր մտահղացումը վերցրել, այժմ էլ իրեն են ներկայացնում: Վարդան Ղուկասյանը փորձում էր նաեւ լրագրողներին հավատացնել, որ բյուջեի 215 մլն դրամով ավելանալը ամենեւին էլ կապված չէ սպասվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հետ, որին պատրաստվում է դարձյալ իր թեկնածությունը դնել: Նրա ասելով՝ ամեն տարի 100 մլն դրամով ավելացրել են բյուջեն, դրա համար էլ «էդպիսի արդյունքի են հասել»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆբնակչի գործն է Ասում են վերելակների սպասարկման ծառայությունները Մայրաքաղաքի համայնքներում բնակելի շենքերի վերելակների սպասարկման համար տարբեր մեթոդներ են կիրառվում: Օրինակ, վերելակների սպասարկման ծառայությունները պայմանագիր են կնքում բնակիչների հետ ու նրանց տրամադրում իրենց վերելակագործին՝ ամսական որոշակի վճարով: Որոշ համայնքներում էլ ոչ մի սպասարկման վարձ չեն պահանջում՝ թաղապետարանը ինքն է հոգում բոլոր ծախսերը: Թե այս մեթոդներից որն է ավելի արդյունավետ՝ դժվար է ասել, քանի որ երկու դեպքում էլ բնակիչները բողոքում են: 9 հարկանի շենքի յուրաքանչյուր վերելակի համար սպասարկման ծառայությունները մատուցվում են ամսական 5000 դրամ վճարով, 14 հարկանի շենքերինը՝ գրեթե կրկնակի, անկախ այն բանից՝ վերելակը այդ ամիս կխափանվի՞, թե՞ ոչ: Բայց այսօր շատ բնակիչներ՝ նույնիսկ բարձր հարկերում բնակվող, հրաժարվում են թե վճարելուց, թե օգտվելուց: Արդյունքում, ամեն մուտքում վերելակից օգտվում է 1-2 ընտանիք եւ ստիպված են լինում կամ կիսել այդ գումարը, կամ հրաժարվել պայմանագիր կնքելուց: Մալաթիա-Սեբաստիա համայնքի վերելակների ծառայության պետ Մանվել Մալխասյանն ասաց, որ հարկային տեսչությունում վերելակը որպես միավոր են դիտում եւ բոլորովին նշանակություն չունի, թե քանի բնակիչ է օգտվում. «Վերելակը տաքսու պես է աշխատում, ի՞նչ կապ ունի, թե քանի հոգի է օգտվում: Միեւնույն է, մասնագետը ստուգում եւ յուղում է բոլոր հարկերի բոլոր մասերը»: Պայմանագրի ձեւը բացատրելիս համատիրությունները բնակիչներին հավատացրել են, որ դա պարտադիր պայման է եւ ծառայություններից հրաժարվելու դեպքում իրենք կանջատեն վերելակը: Բայց պարոն Մալխասյանի խոսքերով՝ իրավական դաշտը դեռ հստակ չէ ու իրենք էլ չգիտեն՝ կարո՞ղ են անջատել, թե՞ ոչ. «Եթե բնակիչները վերելակի բանալին ինձ չտան, ես ի՞նչ իրավունք ունեմ փականը կոտրել ու անջատել: Շատ-շատ՝ կարող եմ հոսանքազրկել, բայց դա էլ վնասում է էլցանցի բիզնեսին»: Կենտրոն համայնքում բնակիչների հետ ոչ մի պայմանագիր չեն կնքում եւ խափանման ծախսերը հոգում է թաղապետարանը: Բայց այդ դեպքում հնարավոր է վերելակը այնքան ժամանակ չշահագործվի, մինչեւ թաղապետարանը համապատասխան միջոցներ գտնի ու նորոգի: Կուզնեցով 8/1 շենքի առաջին մուտքի վերելակը արդեն մեկ շաբաթ է՝ չի աշխատում: Սպասարկման ծառայության պետ Վալերի Պետրոսյանը մեզ ասաց, որ այդ մուտքում թալանվել է կառավարման վահանակը, բնակիչները պարզապես պետք է դիմում գրեն թաղապետարան եւ մենք այդ հարցով կզբաղվենք: Սակայն պարզվում է, որ բնակիչներն այժմ հավաքում են $120, որպեսզի կառավարման վահանակի «թաքստոցի» համար տեղադրեն երկաթյա դուռ: Դրանից հետո միայն թաղապետարանը հանձն կառնի վերականգնել վնասը: Կենտրոն համայնքում վերջին ամիսներին թալանվել է 7 վերելակ, եւ թաղապետարանը միջոցներ է փնտրում, որ յուրաքանչյուրի համար կարողանա հատկացնել 1000-ական դոլար: Մեր այն ենթադրությանը, թե վերելակի թանկարժեք մասերը կարող են գողանալ միայն մասնագետները, պարոն Պետրոսյանը չհամաձայնեց. «Դա սովորական քաղաքացիների համար էլ շատ հասարակ գործ է, նրանք, ովքեր կարողանում են պտուտակ քանդել, հեշտությամբ կարող են եւ գլուխ հանել վերելակի մասերից: Քանդելը հեշտ է, սարքելն է դժվար»: Պարոն Պետրոսյանը նաեւ բողոքեց, որ բնակիչները չեն անհանգստանում եւ սեփական գույքի պես չեն վերաբերում վերելակին. «Զարմանում եմ, ինչպե՞ս կարող է բնակիչը ոչ մի աղմուկ լսած չլինի: Ի վերջո, 2-3 հոգով ծանր բան են տեղափոխում, մի՞թե դուռը չեն բացում՝ տեսնեն ի՞նչ են տանում»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել