Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հունվար 29,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՎՐԱՍՏԱՆ Է, ՈՉ ՈՒԿՐԱԻՆԱ «Առաջիկա երկու տարիներին Հայաստանին հազիվ թե հաջողվի դրդել հեղափոխության. ձնծաղիկները դեռ չեն բացվել»: Ըստ «Արմինֆո» գործակալության՝ այդպիսի կարծիք է արտահայտել «utro.ru» կայքում հրապարակված «Ռուսաստանի գործընկերները հղի են բոլոր գույների հեղափոխություններով» հոդվածի հեղինակ Անդրեյ Միլովզորովը: Ըստ նրա, Հայաստանում կան հեղափոխության համար բավականաչափ նախադրյալներ. «սոցիալ-տնտեսական ճգնաժամ, զանգվածային դժգոհություն վարչակարգից եւ ՌԴ-ի ազդեցությունը, որից լավ կլիներ ձերբազատվել»,- գրում է հոդվածագիրը: Նրա ասելով, վերջին հարցումների արդյունքները վկայում են «եվրոպական կողմնորոշման» կողմնակիցների թվի աճի եւ ցանկացած ընդդիմությանը աջակցության մասին, հատկապես՝ Երեւանում: Միլովզորովի հավաստմամբ, շատ փորձագետներ Հայաստանը համարում են հեղափոխության հաջորդ զոհը: Նույնիսկ հնարել են հուզիչ՝ «ձնծաղիկների հեղափոխություն» անվանումը: Սակայն, ըստ նրա, այստեղ էլ կան խոչընդոտներ. նախ՝ ընդդիմությանն առնչվող խնդիրները: «Դրանք շատ են, տարաբնույթ, սակայն պակասում է գլխավորը՝ քաղաքական շարժիչ ուժը, իշխանության հասնելու այն ջերմ ցանկությունը, որը հաղթանակի բերեց Սահակաշվիլու եւ Յուշչենկոյի թիմերին: Իսկ Հայաստանի ընդդիմության միասնության մասին խոսել անգամ չարժե. կուսակցություններն ու շարժումներն իրենցից ներկայացնում են, ավելի շուտ, քաղաքացիների միավորումներ «ըստ շահերի», իսկ այդ շահերը, բնականաբար, տարբեր են: Եվ, վերջապես, պակասում են «ռեժիսուրան» եւ ներդրումներն ընդդիմությունում»,- գրում է հոդվածագիրը: «Ճիշտն ասած, Հայաստանում կարող էր հեղափոխություն տեղի ունենալ 2003 թվականի ընտրությունների հողի վրա, բայց տեղի չունեցավ: Ակնհայտ է, որ Վաշինգթոնում Հայաստանի ընդդիմությունը բավականաչափ հակառուսական չհամարեցին, իսկ առանց այդ որակի ոչ մի ընդդիմություն աջակցություն չի ստանում»,- կարծում է հոդվածի հեղինակը՝ միաժամանակ հիշեցնելով ռուսական զորքերի ներկայությունը հանրապետության տարածքում: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել