Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԿՄՐՑԻ WBC-Ի ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵ՞Տ

Հունվար 29,2005 00:00

Ինչպես
տեղեկացնում է «ALLboxing.ru» ինտերնետային կայքը, վերջին տարիներին Ավստրալիայում
բնակվող եւ մարզվող, սակայն Հայաստանի պետական դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ
բռնցքամարտիկ, IBF-ի վարկածով՝ աշխարհի չեմպիոն, թեթեւագույն քաշային՝ մինչեւ 50,8
կգ, բռնցքամարտիկ, վանաձորցի Վախթանգ Դարչինյանի ներկայացուցիչները բանակցություններ
են վարում WBC-ի չեմպիոն Խորխե Արսեի՝ 48,988 կգ, հետ մրցամարտ կազմակերպելու շուրջ:
«Արսեն ներկայումս պատրաստվում է տեղափոխվել ավելի բարձր՝ Դարչինյանի քաշային
կարգ,- «ALLboxcing.ru»-ի թղթակցին հայտարարել է Վախթանգի մենեջեր Էդուարդ Ղումաշյանը:-
Արսեն լավ մրցակից է հայ բռնցքամարտիկի համար, սակայն մեզ հայտնի է դարձել, որ նրա
քաշը վերջին վեց մենամարտերում գերազանցել է թույլատրվող սահմանը, մեկ անգամ էլ հասել
է նույնիսկ 126 ֆունտ (57,133 կգ)՝ հինգ կետ ավելի այն քաշից, որում նա թեորեապես
հանդես է գալիս: Եթե մեզ հաջողվի համաձայնության գալ նրա պրոումոթեր Բոբ Արումի հետ,
այլեւս ոչ մի խնդիր չպետք է առաջանա»: Է. Ղումաշյանի խոսքերով՝ Վախթանգի մրցակցի
հարցը պետք է լուծվի առավելագույնը առաջիկա մեկ-երկու օրում: Եթե արսեի հետ բանակցությունները
հաջողությամբ պսակվեն, մենամարտը կկայանա մարտի 19-ին՝ Էրիկ Մորալես-Մեննի Պակյո
մրցամարտի առիթով կազմակերպվելիք շոուի շրջանակներում: Սակայն որպես պահեստային տարբերակ՝
այսօրվա դրությամբ օրակարգում է ֆիլիպինցի Դիոսադո Գաբիի հետ հանդիպումը (IBF-ի վարկանիշի
12-րդ եւ WBA-ի ութերորդ համարը), որից հետո հնարավոր է նաեւ Վախթանգ Դարչինյան-
Լորենցո Պայա (WBA- ի չեմպիոն) միավորման մրցամարտը: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել