Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ՝ ԷՅՆԱՐՍՈՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ

Հունվար 27,2005 00:00

ՀԻՄԱ
ԷԼ՝ ԷՅՆԱՐՍՈՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ Համաձայն հաստատված օրակարգի՝ այսօր
ԵԽԽՎ-ն պիտի քննարկի Միգրացիայի, փախստականների եւ բնակչության կոմիտեի զեկուցող՝
շվեդ պատվիրակ Մաթս Էյնարսոնի զեկույցը, որը վերաբերում է բռնի տեղահանության եւ
էթնիկ զտման զոհերին: Եվ զեկույցում առանձին անդրադարձ կա Հարավային Կովկասի երկրներին:
Զեկուցողը նշում է, թե ըստ գնահատականների՝ այս տարածաշրջանում առկա հակամարտությունները
պատճառ են դարձել 1 մլն-ից ավելի մարդկանց տեղահանման, «որոնցից 900 հազարն ադրբեջանցիներ
են, 150 հազարը՝ հայեր եւ ավելի քան 250 հազարը՝ վրացիներ»: Նաեւ նշվում է, թե Միգրացիայի,
փախստականների եւ բնակչության կոմիտեն այժմ նախապատրաստում է առանձին զեկույց, որը
վերաբերելու է այս տարածաշրջանում տեղահանվածների եւ փախստականների ճակատագրին (զեկուցողը
լատվիացի պատվիրակ Սայլեւիկսն է): Էյնարսոնը նախապատրաստել է նաեւ բանաձեւի նախագիծ,
որում առաջարկվում է ստեղծել բռնի տեղահանվածների եւ էթնիկ զտման զոհերի եվրոպական
կենտրոն,  եւ որ այդ հարցը քննարկվի Եվրախորհրդի անդամ պետությունների եւ կառավարությունների
ղեկավարների 2005-ի մայիսին կայանալիք 3-րդ հանդիպման ընթացքում: Ակնհայտ
է, որ ադրբեջանցիները որոշ աշխատանք իրականացրել են այս զեկույցի առնչությամբ: Էյնարսոնը
մեջբերում է ադրբեջանական պատվիրակության անդամ Բախթիար Ալիեւին, ըստ որի՝ Հայաստանի
ՍՍՀ–ից 1948-ի եւ 1953-ի ընթացքում զանգվածայնորեն տեղահանվել են ադրբեջանցիներ:
Իսկ ինչպե՞ս են զեկույցին արձագանքել հայկական պատվիրակության անդամները:
Նկատենք, որ այս փաստաթղթի մասին մինչ այժմ չէր խոսվում  Հայաստանում: Իսկ երեկ ականատես
դարձանք, որ Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ նիստերի դահլիճի առջեւ ստորագրություններ է հավաքում,
որի նպատակը, ինչպես մեզ հայտնեց, այս է՝ ստեղծվելիք եվրոպական կենտրոնում իր տեղը
պիտի ունենա Հայոց ցեղասպանության խնդիրը: Նաեւ նկատեց, թե Էյնարսոնի զեկույցում
թեեւ առանձին անդրադարձ կա Խորհրդային Միության տարիներին բռնի տեղահանվածներին՝
«Գրեթե բոլորի անունները կան, իսկ հայերինը՝ ոչ: Մինչդեռ մենք էլ ունենք այդպիսի
փաստ՝ 1949-ին սփյուռքահայերի աքսորումը Սիբիր: Կարծում ենք, սա էլ պիտի մատնանշվի»:
Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել