Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵԳԼԱՐ ԱՐՍԵՆԻ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Հունվար 15,2005 00:00

ԲԵԳԼԱՐ
ԱՐՍԵՆԻ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ Կյանքի
81-րդ տարում իր մահկանացուն կնքեց հանրապետության վաստակավոր ուսուցիչ, Հայրենական
մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերան Բեգլար Արսենի Կոստանդյանը: Նրա ծննդավայրը՝
Դաշքեսանի շրջանի Փիփ պատմական գյուղը, որտեղ նա ստացել է միջնակարգ կրթություն,
մեծ դեր է խաղացել ուսումնատենչ պատանու դաստիարակության եւ որպես ակտիվ քաղաքացի
ձեւավորման գործում: 1940թ. Բեգլար Կոստանդյանը ավարտում է գյուղի միջնակարգ
դպրոցը եւ ընդունվում Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Հայրենական
պատերազմի հենց առաջին օրերին համալսարանի 2-րդ կուրսի ուսանողը կամովին մեկնում
է ռազմաճակատ, նախ որպես ծովային ենթասպա, ապա՝ սպա, ամենաակտիվ մասնակցություն ունենում
Նովոռոսիյսկ, Կերչ, Օդեսա քաղաքների պաշտպանության հերոսամարտերին: Օդեսայի մարտերում
նա ծանր վիրավորվում է, դառնում 1-ին խմբի հաշմանդամ: Երկարատեւ բուժումից հետո վերադառնում
է Երեւան, ավարտում է Երեւանի պետական համալսարանը եւ 1952թ. աշխատանքի անցնում Վեդու
շրջանում որպես դպրոցի տնօրեն: 1968թ. տեղափոխվում է Երեւան եւ մինչեւ 1997թ. 118
եւ 142 դպրոցներում աշխատում որպես ուսուցիչ, 45 տարի իր կյանքը նվիրում մատաղ սերնդի
կրթության ու դաստիարակության վեհ գործին: Իր անուրանալի ծառայությունների համար
նա դարձել է Նովոռոսիյսկի պատվավոր քաղաքացի, «Փառքի» 3 շքանշանների ասպետ, պարգեւատրվել
բազմաթիվ կառավարական մեդալներով ու դիպլոմներով: Նա ստեղծեց օրինակելի ընտանիք:
Նրա զավակները իրենց ամենաակտիվ քաղաքական դիրքորոշմամբ, իրենց հոր օրինակով մեծ
ճանաչում ունեն հասարակության մեջ, հարգված ու սիրված են շրջապատում: Հայրենասեր
մարդու, ակտիվ ու սկզբունքային քաղաքացու հիշատակը պայծառ կմնա նրա հարազատների,
բարեկամների, ընկերների եւ նրան ճանաչողների սրտերում: Արտաշես Գեղամյան Ալեքսան
Կարապետյան Կորյուն Առաքելյան Սարգիս Մուրադխանյան Գագիկ Թադեւոսյան
Նապոլեոն Ազիզյան Սամվել Թումանյան Աղասի Արշակյան Հարություն
Մուրադյան Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 15-ին, ժամը 18-ին, հուղարկավորությունը՝
հունվարի 16-ին, ժամը 14-ին: Հասցեն, Նոր Նորքի 4-րդ զանգված,
1-ին հատված, 37 շենք, 18 բնակարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել