Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ

Հունվար 15,2005 00:00

ԱՌԱՆՑ
ՎԱՐՉԱԿԱԶՄԻ Երեկ Սահմանադրական դատարանը քննության առավ 1948թ.
հուլիսի 9-ին Սան Ֆրանցիսկոյում ստորագրված Միավորման ազատության եւ կազմակերպելու
իրավունքի պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ
սահմանադրությանը համապատասխանության հարցը: Նախագահի լիազորված ներկայացուցիչն
էր Աղվան Վարդանյանը, իսկ զեկուցողն էր ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանը: ՍԴ
փոխնախագահն էլ տեղեկացրեց, որ կոնվենցիան ուժի մեջ է մտել 142 պետության համար եւ
այն վավերացնող պետությունները պարտավորվում են ապահովել աշխատողների եւ գործատուների
միավորման ազատությունը: Ըստ այս կոնվենցիայի, գործատուները եւ աշխատողները իրավունք
ունեն իրենց ընտրությամբ ստեղծելու կազմակերպություններ, առանց վարչակազմի եւ վերադասի
միջամտության: Կոնվենցիան համապատասխանում էր ՀՀ սահմանադրությանը: ՍԴ-ում հաջորդ
հարցը առնչվում էր «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերի մասին» կոնվենցիայում
ամրագրված պարտավորություններին: Ըստ այս կոնվենցիայի, պետությունները պարտավորվում
էին մշակել եւ իրականացնել գործողության ծրագրեր երեխայի աշխատանքի վատթարագույն
ձեւերի արգելումը եւ վերացումը շուտափույթ ապահովելու համար: Նախատեսվում էր նաեւ
բոլոր երեխաների սոցիալական ինտեգրացման, անվճար բազային կրթության տրամադրման եւ
խոցելի վիճակում գտնվող երեխաների հայտնաբերման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: ՍԴ
փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանը հարցրեց սոցապ նախարարին, թե որքան երեխաներ են
որդեգրվել օտարերկրացիների կողմից: Ըստ սոցապ նախարարի, անցյալ տարի մոտավորապես
որդեգրվել է 55-60 երեխա եւ կառավարության 95%-ը նախապատվությունը տալիս է ՀՀ քաղաքացիներին,
որոնք որդեգրման ցանկություն են հայտնում: Այս կոնվենցիան նույնպես համապատասխանում
էր ՀՀ սահմանադրությանը: Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել