ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Կրքերն այնքան կբորբոքվեն, որ կմտածեք զուգընկերոջ հետ հարաբերություններն
ամրապնդել ամուսնական կապով։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Այսօր աշխատեք զսպել մտածմունքները։
ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Վաղ առավոտից սեթեւեթելու խիստ տրամադրվածություն
կունենաք։ Սակայն դա էական ոչ մի օգուտ չի բերի։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Արեք
այնպես, որ ձեր սիրելին այսօր ձեզ տեսնի միայն առույգ եւ աշխույժ։ ԱՌՅՈՒԾ
23.07-23.08։ Խորհրդավորության քողն այսօր շրջապատի վրա ազդեցություն կգործի։ ԿՈՒՅՍ
24.08-23.09։ Անպայման հետեւեք ձեր արտաքինին եւ աշխատեք անընդհատ լինել բարձրության
վրա։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Հնարավոր է այսօր իմանաք, որ թաքնված երկրպագու ունեք։
ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Առավոտյան կարթնանաք սովորականից ավելի վաղ՝ այն մտքից,
որ աշխարհը լցված է սիրով։ ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12։ Ձեր սիրած տղամարդն այսօր
պատրաստ է հերոսություններ գործել հանուն ձեր նկատմամբ ունեցած սիրո։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
22.12-20.01։ Անսովոր սեքսուալ եք։ Սիրելիին ցույց տվեք, որ կարող եք նաեւ անսովոր
սիրել։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։ Մարդկանց ձգում է ոչ թե պաշտոնը կամ դիրքը, այլ
ինքնամատուցումը։ Այս մասին մի մոռացեք։ ՁՈՒԿ 20.02-20.03։
Յուրաքանչյուր տղամարդ հոգու խորքում երազում է ռոմանտիկ, բարի եւ նուրբ ընկերուհու
մասին։ Սրանով ամեն բան ասված է։