ՀՀ-Ի
ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄՏԵԼ ԷԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ «Նոյյան Տապան» գործակալության
մատուցմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում քննության է ընդունել
Երեւանի Դալմայի այգիների հողամասերը վարձակալման տալու գործը: Հայցն ընդդեմ Հայաստանի
Հանրապետության ներկայացրել են Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության
հայկական կենտրոնը, Տարածաշրջանային զարգացման կենտրոնը (Տրանսպարենսի ինտերնեյշնլ)
եւ Հայկական բուսաբանական ընկերությունը: Կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը պարզաբանել
է, որ հիշյալ կազմակերպությունների՝ Եվրոպական դատարան դիմելու պատճառը Դալմայի այգիների
սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության որոշումները անվավեր ճանաչելու վերաբերյալ
հայցը քննարկման ընդունելուց տեղի դատարանների հրաժարվելն է: Կառավարության որոշումներին
համապատասխան, «Ֆրանկ Մյուլլեր Հայաստան» եւ «Ռենկո Արմսթեյդ» ՍՊԸ-ները 50 տարի ժամկետով
վարձակալության են ստացել համապատասխանաբար՝ 3 հա եւ 5 հա հողակտորներ, Տավրոս եւ
Սիրանուշ Գալշոյանները՝ 5 հազ. քառ.մ, «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը (որն
անմիջապես իր իրավունքները փոխանցել է «Միկա Լիմիթեդ» ընկերությանը)` 5 հա: Ըստ
իրավաբան-իրավապաշտպանների, կառավարական որոշումներում իրենք բացահայտել են օրենսդրության,
մասնավորապես՝ «Իրավական ակտերի մասին» եւ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների,
ՀՀ Հողային օրենսգրքի, Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթների բազմաթիվ խախտումներ: