Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Հունվար 12,2005 00:00

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ «ԿՌՈՒՆԿԻՑ» Դեկտեմբերի 27-ին Օպերային թատրոնում տեղի ունեցավ «Կռունկ» հեռուստատեսային փառատոնի գալահամերգն ու մրցանակաբաշխությունը: «Անկախ Հայաստանի լավագույն երգիչ» ճանաչվեց Շուշան Պետրոսյանը, «Տարվա լավագույն ձայն»՝ Սոնա Շահգելդյանը, «Տարվա լավագույն երգիչ»՝ Անդրեն: «Տարվա հայտնությունը» Անի Ամիրյանն էր, «Տարվա լավագույն խումբը»՝ «Թեա ջազը», «Տարվա փոփ խումբը»՝ «Արենին»: «Հեռուստադիտողի համակրանքին արժանացած լավագույն երաժշտական նախագիծ» անվանակարգում հաղթեց «Արցախի ձայնը», Միստր X-ին շնորհվեց մրցանակ՝ «Տարվա համերգային գործունեության համար», իսկ Անիտա Հախվերդյանը մեծարվեց որպես «Կռունկ» փառատոնի 5 տարիների ընթացքում բոլորից շատ հնչած երգերի խոսքերի հեղինակ: 2004թ. «Ժողովրդական երգերի մշակողն ու ավանդույթների շարունակողը» Արսեն Գրիգորյանն է: Որպես «Կռունկի» մշտական հանդիսատես՝ մրցանակ ստացավ նաեւ ՀՀ նախագահը: Իր գոյության 5 տարիներին «Կռունկի» 150 հաղորդումների ժամանակ փառատոնին մասնակցել են շուրջ 1000 երգիչ ու պարային խմբերի անդամ, որից 50-ը արժանացել է դափնեկրի կոչման, պարգեւատրվել արծաթյա կռունկներով, դիպլոմներով ու պատվոգրերով: «Կռունկի» հիմնադիրներն են պրոդյուսեր Մամիկոն Չատինյանն ու ռեժիսոր Արսեն Ասլանյանը: Վերջինիս ռեժիսորական աշխատանքով է նաեւ պայմանավորված հեռուստատեսային այս նախագծի հաջողությունն ու փայլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել