Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ «ԿՌՈՒՆԿԻՑ»

Հունվար 12,2005 00:00

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
«ԿՌՈՒՆԿԻՑ» Դեկտեմբերի
27-ին Օպերային թատրոնում տեղի ունեցավ «Կռունկ» հեռուստատեսային փառատոնի գալահամերգն
ու մրցանակաբաշխությունը: «Անկախ Հայաստանի լավագույն երգիչ» ճանաչվեց Շուշան Պետրոսյանը,
«Տարվա լավագույն ձայն»՝ Սոնա Շահգելդյանը, «Տարվա լավագույն երգիչ»՝ Անդրեն: «Տարվա
հայտնությունը» Անի Ամիրյանն էր, «Տարվա լավագույն խումբը»՝ «Թեա ջազը», «Տարվա փոփ
խումբը»՝ «Արենին»: «Հեռուստադիտողի համակրանքին արժանացած լավագույն երաժշտական
նախագիծ» անվանակարգում հաղթեց «Արցախի ձայնը», Միստր X-ին շնորհվեց մրցանակ՝ «Տարվա
համերգային գործունեության համար», իսկ Անիտա Հախվերդյանը մեծարվեց որպես «Կռունկ»
փառատոնի 5 տարիների ընթացքում բոլորից շատ հնչած երգերի խոսքերի հեղինակ: 2004թ.
«Ժողովրդական երգերի մշակողն ու ավանդույթների շարունակողը» Արսեն Գրիգորյանն է:
Որպես «Կռունկի» մշտական հանդիսատես՝ մրցանակ ստացավ նաեւ ՀՀ նախագահը: Իր
գոյության 5 տարիներին «Կռունկի» 150 հաղորդումների ժամանակ փառատոնին մասնակցել
են շուրջ 1000 երգիչ ու պարային խմբերի անդամ, որից 50-ը արժանացել է դափնեկրի կոչման,
պարգեւատրվել արծաթյա կռունկներով, դիպլոմներով ու պատվոգրերով: «Կռունկի»
հիմնադիրներն են պրոդյուսեր Մամիկոն Չատինյանն ու ռեժիսոր Արսեն Ասլանյանը: Վերջինիս
ռեժիսորական աշխատանքով է նաեւ պայմանավորված հեռուստատեսային այս նախագծի հաջողությունն
ու փայլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել