Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Հունվար 12,2005 00:00

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Այսօրվա ձեր գործնական ակտիվությունը ավելի շատ կապված կլինի անշարժ
գույքի հետ առնչվող հարցերի հետ։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Խորհուրդ է տրվում զգոն
լինել հատկապես ձեր կին գործընկերների հետ շփումներում։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։
Հնարավոր է, որ ձեզ անհանգստացնի ընտանեկան վիճակի անորոշությունը։ Սակայն հարցի
լուծում կգտնեք։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք
է այսօր խուսափեն անծանոթ մարդկանց հետ հարաբերություններ ունենալուց։ ԱՌՅՈՒԾ
23.07-23.08։ Ձեր եսասիրական նկրտումների պատճառով տուժում են հարազատներն ու ձեր
բարին ցանկացողները։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Նպաստավոր օր է անհրաժեշտ ինֆորմացիա
ստանալու, բանակցություններ վարելու համար։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Օրն իր բնույթով
ձեզ համար ռոմանտիկ կլինի։ Կարելի է նույնիսկ հանդիսություններ կազմակերպել։ ԿԱՐԻՃ
24.10-22.11։ Եթե շփումներում լինեք ակտիվ, հնարավոր է գործնական ճանապարհորդության
առաջարկ ստանաք։ ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12։ Անգամ զուտ կենցաղային խնդիրների
լուծումը հետաձգեք։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01։ Այսօր դուք նոր ու թարմ կյանքի
հոսքի կարիք կզգաք։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։ Վատ չէր լինի, եթե ձեր այս օրը նվիրեիք
բարեգործությանը։ ՁՈՒԿ 20.02-20.03։ Չափավոր պահանջկոտությունն
այսօր ձեր լավագույն ուղեկիցը կլինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել