Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2005

Դեկտեմբեր 25,2004 00:00

2005 ԹՎԱԿԱՆ՝ ԱՔԱՂԱՂԻ ՏԱՐԻ Չինական լուսնային աստղագուշակով Աքաղաղը 2005 թվականին իր իրավունքների մեջ մտնելու է փետրվարի 9-ից: 2005 թվականը խոստանում է լինել խիստ. աշխատանքի պակասություն չի զգացվի, կաճեն ռիսկն ու անգործությունը: Քանի որ Աքաղաղը կարգուկանոն է սիրում, բացառված չէ, որ նոր ռեֆորմներ լինեն: Հավանական է, որ Աքաղաղի տարին, ինչպես սովորաբար եղել է ( հիշենք Սպիտակ տան հրդեհը, Ռայխստագի գրավումը, Հիրոսիմայի եւ Նագասակիի ողբերգությունները), սկսվի տհաճ իրադարձություններով: Դա վերաբերում է հատկապես անվանի կամ այդպիսին դառնալուն ձգտող մարդկանց, նրանց, ովքեր նպատակին հասնելու համար դիմում են անարժան հնարքների: Սակայն այդ ժամանակահատվածում նմանատիպ մեթոդի ցանկացած դրսեւորում հակառակ արդյունք կտա՝ բերելով վատ համբավ, քանի որ Աքաղաղը չի ընդունում որեւէ անարդարություն եւ կարգի խախտում: Եկող տարի առանձնակի ճանաչման կարժանանա նա, ով հարգանքով կվերաբերվի շրջապատին, կլինի օրինապահ: Աքաղաղի տարում հարկ է շատ ուշադրություն հատկացնել մտերիմներին, չլինել թեթեւաբարո, մարդկանց թույլ չտալ սխալներ գործել, հոգատար լինել երեխաների հանդեպ: 2005-ի վերջերին կհանգուցալուծվեն մտահոգություն պատճառած խնդիրները: Բայց դա չի նշանակի, թե կենսապահովման խնդիրներ այլեւս գոյություն չեն ունենա: Պարզապես դրանք այլեւս առաջնային չեն լինի: Դա խթան կդառնա, որպեսզի մարդիկ իրենց ուժերն ու կարողությունները փորձեն նոր ոլորտներում, ստեղծագործաբար մոտենան սեփական մասնագիտությանը, անհրաժեշտություն առաջանալու դեպքում փոխեն գործունեության շրջանակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել