Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԲԱՑԱԿԱ ԵՆ ԱՄՆ-ի ռադիկալ լիբերալիզմի ծրագրերը տապալվեցին նախկին խորհրդային ճամբարում, ինչը կնշանակի նաեւ ԱՄՆ դեմոկրատական ուժերի պարտությունը հենց նույն ԱՄՆ քաղաքական դաշտում: Տապալման հիմնական պատճառը հանդիսացավ տարածաշրջանում գործող լիբերալների քաղաքականապես սպառումն ու ինքնաոչնչացման իրողությունը եւ նոր ուժերի այդպես էլ չկայացումը: Մինչդեռ Ռուսաստանում այլեւս ձեւավորված քաղաքական երեք հիմնական ուժերի՝ ազգային- հայրենասիրական, սոցիալիստական ուղղվածության եւ էթնո-ազգայնական «տրադիցիոնալիզմի» ուղղվածության իրողությունը բավարար սերմնացան է հանդիսանում ոչ միայն նախկին խորհրդային, այլեւ գաղափարաբանական հենք ունեցող աշխարհի մի շարք երկրների համար: Հատկապես գաղափարաքաղաքական այս շրջանում, երբ ռադիկալ-լիբերալիզմը նահանջ է գրանցել, իսկ ատլանտյան երկրները մեծամասամբ զուրկ են ազգային ոգեղեն արժեքներից, մշակույթից եւ ազգային գաղափարաբանությունից: Հատկանշական է, որ Հայաստանը աշխարհաքաղաքական եւ ռազմաստրատեգիական առումով այլեւս հանդիսանում է առանցքային պետություն եւ կովկասյան տարածաշրջանում ձեւավորվում է որպես կայունության պահպանման միակ երաշխավորը Եվրասիայի փաստացի «դոկտրինայի» շրջանակներում: Մինչդեռ հայաստանյան ներկայիս քաղաքական դաշտում բացակայում են հայկական տրադիցիոնալիզմի շրջանակներում ձեւավորվող ազգայնական ուժերը, որոնք արդեն իսկ պիտի հանդես գային ազգային հետաքրքրությունների, արժեքների ու ազգային գաղափարաբանության աշխարհայացքով: Այսօր, ավելի քան երբեք, Հայաստանը պետք է ձերբազատվի քաղաքական դաշտում տեղ զբաղեցրած ստրկատիրական «կուլտուրայի» պատվաստում իրականացնող ռեակցիոներ-ճորտատերերից, հանուն սեփական բարոնիզմի կայացման կիսաքաղաքականացված բանկիր պլուտոկրատներից եւ ազգային մշակույթն ու հայեցին ոչնչացնող միջնադարյան խավարամոլության բանակից: Միայն ազգայնական Հայաստանը կարող է մուտք գործել ժամանակակից համաշխարհային հասարակարգ՝ որպես առաջադեմ ազգ-պետություն, իրականացնելու համար ի վերուստ տրված արարչական առաքելությունը, եթե այն կպահպանի ազգային-ազատագրական ոգին ու կհիմնվի հայկական տրադիցիոնալիզմի սկզբունքների վրա: ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆ«Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել