Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԱՆՈՐՅԱ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ԱՄԱՆՈՐՅԱ «ՆՎԵՐ» ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ Արտահերթ նստաշրջանի օրակարգում էր «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ՝ օրենսգիրքը լրացվեց նոր` 2251 հոդվածով, ըստ որի՝ «անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ միջոցառում կազմակերպելը, անցկացնելը կամ այդ միջոցառումներին մասնակցելուն ուղղված հրապարակային կոչերը» պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով: Ըստ ՔՕ նույն հոդվածի 2-րդ մասի՝ «անօրինական հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչերը» պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ 3 ամիս ժամկետով: Կառավարության այս նախաձեռնության մեջ այսքանով սահմանափակված չեն ցուցարարներին առնչվող խստացվող միջոցները: «Քրեական օրենսգիրքը» լրացվեց եւս մի նոր՝ 2581 հոդվածով. «Հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը, դրանց ակտիվորեն մասնակցելը»: Ըստ այդմ՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կապի կազմակերպությունների կամ տրանսպորտի աշխատանքը խանգարող գործողությունները, որոնք զուգորդված են իշխանության ներկայացուցիչների պահանջներին չհնազանդվելու հետ, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 400-800-ապատիկի չափով, եթե բացակայում են ավելի ծանր հանցագործության հատկանիշներ: Եվ վերջապես՝ ՔՕ 316 հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, ըստ որի՝ «իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ», պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Այսպիսով՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու սահմանված կարգի շրջանցումը դադարում է դիտարկվել միայն իբրեւ վարչական իրավախախտում: Այսուհետ դա քրեական հանցագործություն է: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել