Չինական
լուսնային աստղագուշակով Աքաղաղը 2005 թվականին իր իրավունքների մեջ մտնելու է փետրվարի
9-ից: 2005 թվականը խոստանում է լինել խիստ. աշխատանքի պակասություն չի զգացվի,
կաճեն ռիսկն ու անգործությունը: Քանի որ Աքաղաղը կարգուկանոն է սիրում, բացառված
չէ, որ նոր ռեֆորմներ լինեն: Հավանական է, որ Աքաղաղի տարին, ինչպես սովորաբար եղել
է ( հիշենք Սպիտակ տան հրդեհը, Ռայխստագի գրավումը, Հիրոսիմայի եւ Նագասակիի ողբերգությունները),
սկսվի տհաճ իրադարձություններով: Դա վերաբերում է հատկապես անվանի կամ այդպիսին դառնալուն
ձգտող մարդկանց, նրանց, ովքեր նպատակին հասնելու համար դիմում են անարժան հնարքների:
Սակայն այդ ժամանակահատվածում նմանատիպ մեթոդի ցանկացած դրսեւորում հակառակ արդյունք
կտա՝ բերելով վատ համբավ, քանի որ Աքաղաղը չի ընդունում որեւէ անարդարություն եւ
կարգի խախտում: Եկող տարի առանձնակի ճանաչման կարժանանա նա, ով հարգանքով
կվերաբերվի շրջապատին, կլինի օրինապահ: Աքաղաղի տարում հարկ է շատ ուշադրություն
հատկացնել մտերիմներին, չլինել թեթեւաբարո, մարդկանց թույլ չտալ սխալներ գործել,
հոգատար լինել երեխաների հանդեպ: 2005-ի վերջերին կհանգուցալուծվեն
մտահոգություն պատճառած խնդիրները: Բայց դա չի նշանակի, թե կենսապահովման խնդիրներ
այլեւս գոյություն չեն ունենա: Պարզապես դրանք այլեւս առաջնային չեն լինի: Դա խթան
կդառնա, որպեսզի մարդիկ իրենց ուժերն ու կարողությունները փորձեն նոր ոլորտներում,
ստեղծագործաբար մոտենան սեփական մասնագիտությանը, անհրաժեշտություն առաջանալու դեպքում
փոխեն գործունեության շրջանակները: