Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԲԱՑԱԿԱ ԵՆ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ
ՈՒԺԵՐԸ ԲԱՑԱԿԱ ԵՆ ԱՄՆ-ի ռադիկալ լիբերալիզմի ծրագրերը տապալվեցին
նախկին խորհրդային ճամբարում, ինչը կնշանակի նաեւ ԱՄՆ դեմոկրատական ուժերի պարտությունը
հենց նույն ԱՄՆ քաղաքական դաշտում: Տապալման հիմնական պատճառը հանդիսացավ տարածաշրջանում
գործող լիբերալների քաղաքականապես սպառումն ու ինքնաոչնչացման իրողությունը եւ նոր
ուժերի այդպես էլ չկայացումը: Մինչդեռ Ռուսաստանում այլեւս ձեւավորված քաղաքական
երեք հիմնական ուժերի՝ ազգային- հայրենասիրական, սոցիալիստական ուղղվածության եւ
էթնո-ազգայնական «տրադիցիոնալիզմի» ուղղվածության իրողությունը բավարար սերմնացան
է հանդիսանում ոչ միայն նախկին խորհրդային, այլեւ գաղափարաբանական հենք ունեցող աշխարհի
մի շարք երկրների համար: Հատկապես գաղափարաքաղաքական այս շրջանում, երբ ռադիկալ-լիբերալիզմը
նահանջ է գրանցել, իսկ ատլանտյան երկրները մեծամասամբ զուրկ են ազգային ոգեղեն արժեքներից,
մշակույթից եւ ազգային գաղափարաբանությունից: Հատկանշական է, որ Հայաստանը աշխարհաքաղաքական
եւ ռազմաստրատեգիական առումով այլեւս հանդիսանում է առանցքային պետություն եւ կովկասյան
տարածաշրջանում ձեւավորվում է որպես կայունության պահպանման միակ երաշխավորը Եվրասիայի
փաստացի «դոկտրինայի» շրջանակներում: Մինչդեռ հայաստանյան ներկայիս քաղաքական դաշտում
բացակայում են հայկական տրադիցիոնալիզմի շրջանակներում ձեւավորվող ազգայնական ուժերը,
որոնք արդեն իսկ պիտի հանդես գային ազգային հետաքրքրությունների, արժեքների ու ազգային
գաղափարաբանության աշխարհայացքով: Այսօր, ավելի քան երբեք, Հայաստանը պետք է ձերբազատվի
քաղաքական դաշտում տեղ զբաղեցրած ստրկատիրական «կուլտուրայի» պատվաստում իրականացնող
ռեակցիոներ-ճորտատերերից, հանուն սեփական բարոնիզմի կայացման կիսաքաղաքականացված
բանկիր պլուտոկրատներից եւ ազգային մշակույթն ու հայեցին ոչնչացնող միջնադարյան խավարամոլության
բանակից: Միայն ազգայնական Հայաստանը կարող է մուտք գործել ժամանակակից համաշխարհային
հասարակարգ՝ որպես առաջադեմ ազգ-պետություն, իրականացնելու համար ի վերուստ տրված
արարչական առաքելությունը, եթե այն կպահպանի ազգային-ազատագրական ոգին ու կհիմնվի
հայկական տրադիցիոնալիզմի սկզբունքների վրա: ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆ«Նուբարաշեն»
ՔԿՀ դատապարտյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել