Լրահոս
Օրվա լրահոսը

«1999-ԻՑ ԾԱՆՐԱՑՈՂ ԲԵՌԸ ԿԹՈԹԱՓԵՆՔ 2005-ԻՆ»

Դեկտեմբեր 25,2004 00:00

«1999-ԻՑ
ԾԱՆՐԱՑՈՂ ԲԵՌԸ ԿԹՈԹԱՓԵՆՔ 2005-ԻՆ» «Ինչպե՞ս եք գնահատում անցնող`
2004 թվականը եւ ի՞նչ կանխատեսումներ ունեք 2005-ի համար»` «Առավոտի» հարցին Արամ
Զավենի Սարգսյանը պատասխանեց. – 2004-ի ամենակարեւոր իրադարձությունները,
իմ կարծիքով, երեքն են. ապրիլի 13-ի իրադարձությունները, Հրանտ Մաթեւոսյանի հրապարակախոսական
գրքի հրապարակումը եւ «27»-ի գործը փակելը։ Ապրիլի 13-ի իրադարձությունները ցույց
տվեցին, որ այս իշխանությունները, միանշանակ, դեմ են ժողովրդին։ Հրանտ Մաթեւոսյանի
գիրքն ապացուցեց, որ մեր երկրում ամեն ինչի պատասխաններն էլ կան, հարցերն են պարզապես,
որ ձեւակերպումներ չունեն։ Իսկ «27»-ի գործը փակելը մեկ անգամ եւս հիմնավորեց, թե
ով, ինչու եւ ինչի համար է մեղավոր։ Ու՝ հիմա էլ Ղարաբաղը։ Էս էլ երկրորդ
դեպքն է, որ Ֆորպոստի պահակապետը խոստանում է խոսել ու բացատրել ամեն ինչը եւ չի
խոսում։ «27»-ն էր առաջինը։ Երկրորդն էլ Ղարաբաղն է։ Ինչի՞ չի խոսում։ Ասելիք չունի։
Ձեւը չի գտնում` ինչպես արդարացնի տալը։ Այլապես ինչ է նշանակում ազատագրված տարածքները
հանձնել, մի 10-15 տարի հետո էլ հանրաքվե անել 88-ի ժողովրդագրական համամասնություններով։
Այսինքն՝ ոչ միայն ազատագրված տարածքներն ենք տալիս հենց այնպես,
այլեւ՝ Ղարաբաղն ամբողջությամբ, այնտեղ մնացած մի բուռ հայությունն էլ հետը։ Ու հենց
փետրվարին։ Ղարաբաղյան շարժման տարելիցի առիթո՞վ։ Գուցե Եռաբլուրից սկսեիք, միանգամից,
պարոնայք։ Չեք կարողանալու։ Չեք հաջողելու։ Որովհետեւ ժողովուրդը գերադասում է ձեզ
հանձնել։ Թեկուզեւ նրանց, ում պատրաստվում եք «հանձնել» Ղարաբաղը։ Ու քանի գնում,
բոլորի համար առավել ակնհայտ է դառնում մի կարեւոր ու գնալով առավել կարեւորվող խնդիր.
Ղարաբաղը ոչ մեկինն եւ ոչ մի գնով չի տրվելու։ Ու հենց այդ խնդրով Հայաստանում արդեն
իսկ 2005 թվականին տեղի կունենա իշխանափոխություն եւ այդ պարագայում մնացած հարցերը
կլուծվեն ըստ ուժերի իրական հարաբերակցության եւ ժողովրդի կամքի։ Ու 1999-ից մեզ
վրա ծանրացող բեռը վերջապես կթոթափենք 2005-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել