Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՏԱՆԱՅԻ ԵՎ ՆՐԱ ՃՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 24,2004 00:00

ՍԱՏԱՆԱՅԻ
ԵՎ ՆՐԱ ՃՏԵՐԻ ՄԱՍԻՆ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն անդրադառնալով
այն հարցին, թե ինչպես էր հնարավոր վերջին տարիների փոխադարձ վիրավորանքներից հետո
համագործակցել «Օրինաց երկրի» հետ՝ «Ազատություն» ռ/կ-ին ասել էր. «Եթե խոսքը վերաբերում
է մեր ազգաբնակչության 2,5 միլիոն ավանդատուների արդարացի պահանջների բավարարմանը,
ապա ես պատրաստ եմ համագործակցել նույնիսկ սատանայի հետ»: Նույն խնդրի առնչությամբ
ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն ասել էր. «Ավանդների խնդրի հետ կապված
մենք նույնիսկ սատանայի ճտերի հետ էլ կհամագործակցենք, որպեսզի այս խնդիրն իրոք կարողանանք
լուծել եւ ընդհանրապես հանել քաղաքական դաշտից, քանի դեռ ընտրություններ չեն եկել,
որպեսզի նաեւ ավելորդ շահարկումներից ազատագրվի «Օրինաց երկիրը»: ԱԺ նստաշրջանի
ձախողումից հետո «Առավոտը» Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ համոզվե՞ց, որ սատանայի
հետ հնարավոր չէ դաշն կնքել, քանի որ նա, մեղմ ասած՝ այնքան էլ վստահելի գործընկեր
չէ: «Դա կպարզվի դեկտեմբերի 24-ին, երբ կկայանա արտահերթ նստաշրջանը բյուջեի ընդունման
հարցով,- պատասխանեց պրն Հովհաննիսյանը:- Ես հարգում եմ անմեղության կանխավարկածը
եւ չեմ ցանկանում այսօր մտածել, թե ՕԵԿ-ը չի ցուցաբերի սկզբունքայնություն եւ չի
քվեարկի այդ բյուջեի դեմ, որը չի նախատեսում եւ ոչ մի լումա ավանդների փոխհատուցման
համար»: Ա. Ի.Հ. Գ. Ի դեպ՝ ուշագրավ
մեկնաբանություն է հետեւել Հմայակ Հովհաննիսյանի մեկ այլ արտահայտության. «Կարեն
Սերոբիչն ինձ ասում էր՝ դու բիչոկի նման ես (այսինքն՝ ցուլիկի), որ մի բանից բռնում
ես, ուրեմն դրան պրծում չկա: Ես, որպես ցուլիկ, ավանդների հարցը պիտի լուծեմ»: «Տարեգիր»
էլեկտրոնային պարբերականն ասվածը մեկնաբանել է. «Սույնով Հմայակ Հովհաննիսյանը փշրում
է ավանդական պատկերացումները ցուլիկների վերաբերյալ, քանզի մարդկության պատմության
մեջ չի եղել մի դեպք, երբ որեւէ ցուլիկ մոռանա իր բուն գործը եւ սկսի մտածել ավանդների
հարցը լուծելու մասին» ու եզրակացրել՝ «Նախիրը մնաց անտեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել