Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Դեկտեմբեր 23,2004 00:00

Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանու ուղերձը Իրենց որպես Հայաստանի պաշտոնյաներ ներկայացնող Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի Իրաք ստորաբաժանում ուղարկելու մասին որոշումը խստագույնս դատապարտել էր մտավորականների ֆորումի 8172րդ հավաքը։ Ֆորումի ավագանին 22.10.2004թ. ուղերձում այս նախաձեռնությունը որակել էր որպես դավադրություն Հայ ժողովրդի եւ նրա պետականության հանդեպ՝ նշելով մեր ժողովրդի թիկունքում կայացրած այս նախաձեռնության կործանարար հետեւանքները։ Անսալով Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր կազմակերպությունների հորդորները՝ հեռու մնալ այս ազգակործան քայլից, հարցը մտցրել են ԱԺ172ի 24.12.2004թ. արտահերթ նստաշրջանի օրակարգ։ Ցավալի եւ դատապարտելի է, որ այս սադրիչ քայլը ընդունվել է համայն հայության համար նրա աղետալի հետեւանքների հստակ գիտակցումով։ Սա կարելի կլիներ որակել որպես իշխանությունը մի կերպ պահելու եւ անձնական անվտանգությունն ապահովելու հերթական հանցավոր փորձ, եթե եղեռնից հրաշքով փրկված՝ Իրաքում, Մերձավոր ու Միջին Արեւելքում ապաստանած հայության ստվար հատվածը չդրվեր նոր անխուսափելի ջարդերի վտանգի առաջ։ Եվ այս հրեշավոր ոճրագործության կազմակերպիչներն ու հրահանգիչները ոչ թե թալեաթներն են, այլ հայ ազգանուն կրող անձինք։ Իրաքում միջազգային կոալիցիոն ուժերի կազմում ներգրավվելու մասին հայտարարությունից հետո բոլոր երկրները, բացառությամբ Հայաստանի, նախապես էվակուացրել են իրենց թե՛ քաղաքացիներին, թե՛ հայրենակիցներին։ Ստեղծված իրավիճակը, փաստորեն, հայության համար պատմական իրողության կրկնությունն է, սակայն այժմ մեզանից եւ միայն մեզանից է կախված՝ սարսափելի ոճրագործությունը իրականություն կդառնա, թե ոչ։ Այս նախաձեռնության որեւէ հիմնավորման որեւէ պաշտպան, անկախ նրա կարգավիճակից՝ քաղաքական գործիչ թե լրագրող, մտավորական թե զինվորական, պատասխանատու է որպես հանցակից, իսկ լռողները՝ որպես խրախուսող։ Պահն է գործելու՝ հստակ եւ վճռական։ 1. ԱԺ172ն պետք է ոչ միայն մերժի Իրաք ստորաբաժանում ուղարկելու նախաձեռնությունը, այլեւ պարզի այդ հանցավոր նախաձեռնության բոլոր հեղինակներին, մասնակիցներին, զրկի նրանց իշխանական լծակներից եւ հանձնի արդարադատությանը։ 2. Քաղաքական ուժերը, մտավորականությունը, հասարակության ներկայացուցիչները՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե Սփյուռքի, պետք է խստագույնս դատապարտեն սույն դավադրությունը, հայտարարեն իրենց կողմից դրա մասնակից եւ աջակից ամեն մի անձի մերժման մասին։ Որպես այս գործողությունների առաջին քայլ, նրանք կարող են միանալ սույն հայտարարությանը։ Մենք վստահ ենք, որ այսպես գործելով՝ մենք ի վիճակի կլինենք կանխել մեր հայրենակիցների գլխին կախված օրհասական վտանգը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել