ՄԱԼԽԱՍԸ 60 ՏԱՐԵԿԱՆ Է Իր սիրած քաղաքում ավելի քան 40 տարի ջազ է արարում ջազմեն172դաշնակահար, Երեւանի պատվավոր քաղաքացի Լեւոն Մալխասյանը, նույն ինքը՝ հանրահայտ Մալխասը: «Առավոտի» հետ հանդիպման սկզբում մասնագիտությամբ բանասեր ջազմենը տեղեկացրեց, որ խոր փիլիսոփայական երաժշտության հետ, ինչպիսին ջազն է, ծանոթացել է 15 տարեկանում՝ «ջարդուխուրդ եղած ռադիոյով հնչում էր 20172րդ դարի լեգենդար ջազմեն, դաշնակահար Օսկար Պիտերսոնի նվագը», որին մինչ օրս համարում է իր ուսուցիչը։ Հավանաբար, չփչացնելու համար իր «հոբելյանական» տրամադրությունը, Լ. Մալխասյանը խնդրեց չանդրադառնալ անցյալ դարի կեսերին, երբ պարզապես արգելված էր ջազը, նույնիսկ ռադիոհեռարձակումները միտումնավոր խլացվում էին։ Բացառված էր անվանի ջազմենների հետ շփումը։ Այդուհանդերձ, իր՝ երաժշտի կարիերան ջազմենը սկսում է Հայաստանում գործող հայտնի այնպիսի խմբերում, ինչպիսին էին «Ծիածանը», «Յունոստը», «Կռունկը», «Սերպանտինը»՝ հանդես գալով իբրեւ դաշնակահար։ Մեր զրուցակիցը խնդրեց վերջ դնել իր անվան հետ շրջանառվող այն մտքին, թե իբր ինքն է Հայաստանում ջազի հիմնադիրը. «Ես հայկական ջազի շարունակողն եմ։ Հիմնադիրներն են Արտեմի Այվազյանը, Կոնստանտին Օրբելյանը, Առնո Բաբաջանյանը։ Նրանց ավանդույթները շարունակում են Մարտին Վարդազարյանը, Ստեփան Շաքարյանը»։ Առանց կեղծ համեստության շարունակեց, որ ինքը փոքր ջազ172խմբերի ստեղծողն է։ Նման առաջին խմբերից էր Լեւոն Մալխասյանի ջազ եռյակը՝ հետեւյալ կազմով. Արթուր Աբրահամյան (դաշնամուր) եւ Արմեն Թութունջյան, նույն ինքը՝ Չիկո (հարվածային գործիքներ)։ Լ. Մալխասյանը տեղեկացրեց, որ թեեւ ջազի զարգացման համար դժվար տարիներին, ի տարբերություն ԽՍՀՄ երկրների, արդեն 1978172ից «Գոսկոնցերտի» շնորհիվ Երեւան են ժամանել այնպիսի աշխարհահռչակ անուններ, ինչպիսիք են Մաքս Գրեկերը, Էլ Խայնզը, ջազի արքա Բի Բի Քինգը. «Վերջինիս խմբի հետ «Անի» հյուրանոցի սրահում 5 ժամ տեւողությամբ ջեմ172սեյշն եմ անցկացրել»։ Միայն 80172ականների սկզբներից են կայանում Լեւոն Մալխասյանի ու հայ ջազմենների արտագնա համերգները (Մալխասը համբերատար հիշեց Եվրոպայի ու Ամերիկայի ընդամենը 40 երկրի անուն՝ ներողություն խնդրելով, որ այդ պահին մյուսները չի կարողանում մտաբերել)։ Լ. Մալխասյանը հիացմունքով շեշտեց հայ ջազմենների ձեռքբերումների մասին, առանձնացնելով արտերկրում հայտնի անուններ՝ վաղամեռիկ Դավիթ Ազարյան, Արտաշես Քարթալյան, Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց, Հայկ Շաքարյան, Նիկողայոս Վարդանյան, Երվանդ Մարգարյան եւ այլք։ «Մոսկվայի նման 12 միլիոնանոց «մեգապոլիսը» չունի եւ ոչ մի բիգ բենդ, բացառությամբ մեր հայրենակից, փայլուն սաքսոֆոնահար, ջազմեն Գեորգի Գարանյանի, որը ղեկավարում է հայտնի Օլեգ Լունստրեմի նվագախմբի բիգ բենդը։ Իսկ Երեւանում տարիներ շարունակ գործում են կոմպոզիտորներ Երվանդ Երզնկյանի ու Մարտին Վարդազարյանի, Արմեն Մարտիրոսյանի ղեկավարած մեծ նվագախմբերից երկու բիգ բենդ»,172 նշեց ջազմենը։ Մեր դիտարկմանը, թե այսօր Երեւանում գործում են սրճարաններ՝ «Առագաստ», «Լեդի Բլյու», «Ավանգարդ», որտեղ մշտապես հնչում է ջազային երաժշտություն, բայց, միանշանակ, դրանք բավարար չեն ջազի հետ շփվելու համար, համակարծիք լինելով՝ Լ. Մալխասյանն ասաց. «Անկախության տարիներին, շնորհիվ միայն «Նուշիկյան» ասոցիացիայի, հնարավոր դարձավ այդ շփումը, որը այսօր ընկալում եմ իբրեւ իրականացած երազ»։ Շարունակելով իրականացած երազների շարքը, ջազմենը նշեց, որ 1998թ. կատարվել է նաեւ Երեւանում միջազգային ջազ172փառատոներ կազմակերպելու երազանքը։ Անկատար մնացել է մեկ երազանք՝ հիմնել ջազային դպրոց172ստուդիա. «Ի դեպ, երազածս դպրոցում ուսումը լինելու է անվճար»։ «Ո՞րն է ձեր նկատմամբ տածած համատարած՝ հանցավոր աշխարհից մինչեւ «վերեւներ», սիրո գաղտնիքը» հարցին ի պատասխան, առայժմ միակ, այն է՝ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում ստացած սիրելի մարդն ու արվեստագետն ասաց. «Հաճելի բան եք ասում, երեւի գաղտնիքն այն է, որ ցանկացած շքեղ երկրում 13 օրից ավելի չեմ դիմանում։ Ձգում են իմ Երեւանը, Երեւանի փողոցները, հարազատ ու լավ մարդիկ»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ