Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ

Դեկտեմբեր 23,2004 00:00

ՌԴ քաղաքացուն գրավով էլ չազատեցին Ռուսաստանի պահեստային զինծառայողը խուսափում է ՀՀ զինծառայությունից Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Ոսկանյանին նախորդ օրը «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության է գնացել նրա պաշտպան, Փաստաբանների միջազգային միության անդամ Լիպարիտ Սիմոնյանը։ Տեսակցությունից հետո պաշտպանը հանդես է եկել միջնորդությամբ՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու համար։ Միջնորդությունը ուղղված է Էրեբունի172Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանին, որտեղ քննության կդրվի Գ. Ոսկանյանի քրեական գործը։ «Իմ պաշտպանյալը 1995172ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի եւ Հայաստանի քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության սուբյեկտ չի կարող հանդիսանալ»,172 ասում է Լ. Սիմոնյանը։ Ոսկանյանը մեղադրվում էր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը գտնում է, որ Գ. Ոսկանյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է, քանի որ այդ մեղադրանքից չի երեւում, թե մասնավորապես Գեորգին ՀՀ զինապարտության մասին օրենքի ո՞ր հոդվածն է խախտել կամ ո՞ր հերթական զինվորական զորակոչից է խուսափել։ Գեորգի Ոսկանյանը ծնվել է 1977172ի հունիսի 14172ին, Վրաստանում, Թբիլիսի քաղաքում։ Որոշ ժամանակ անց ծնողների հետ տեղափոխվել է Հայաստան եւ բնակություն հաստատել Նուբարաշենի 11 փողոցի 11 շենքի 46 բնակարանում։ 1994172ին ընտանիքով տեղափոխվել են ՌԴ՝ Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ քաղաք, որտեղ եւ հաշվառվել է Օկտյաբրսկայա 68 շենքի 51 բնակարանում, անձնագրային բաժնից ստացել անձնագիր։ Համաձայն ՌԴ Դիմիտրովգրադ քաղաքի ՆԳ բաժնի կողմից տրված տեղեկանքի, նա ընդունել է ՌԴ քաղաքացիություն, ստացել անձնագիր, ներկայացել տեղի զինկոմիսարիատ, վերցվել զինվորական հաշվառման, ստացել զինգրքույկ։ Փաստորեն, ՌԴ զինված ուժերում հաշվառված պահեստային զինծառայողն է պահվում «Նուբարաշեն» ՔԿՀ172ում՝ որպես ՀՀ զինծառայությունից խուսափած։ Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի փաստարկներով, Գեորգի Ոսկանյանը ՀՀ քաղաքացի չի կարող ճանաչվել «ծնունդով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձ», քանի որ ծնվել է Վրաստանում։ Բացի այդ, Գ. Ոսկանյանը ՀՀ172ում չի դիմել անձնագրային բաժանմունք՝ «փաստաթղթավորվելու» դիմումով կամ ՀՀ անձնագիր ստանալու։ Լ. Սիմոնյանի կարծիքով, խախտվել է 1948թ. ՄԱԿ172ի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 15172րդ հոդվածը, ըստ որի՝ ոչ ոք չպետք է կամայականորեն զրկվի իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից։ «Տվյալ դեպքում իմ պաշտպանյալը ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, հետեւաբար նրան կամայականորեն չի կարող պարտադրվել ճանաչելու ՀՀ քաղաքացի»,172 «Առավոտին» ասաց Լ. Սիմոնյանը։ Մինչեւ երեկ չէր փոխվել Գ. Ոսկանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը եւ չի դադարեցվել քրեական հետապնդումը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել