Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ

Դեկտեմբեր 22,2004 00:00

Հայ մոդելը հաղթել է նաեւ Ստամբուլում Դեկտեմբերի 10172ին Ստամբուլում 17172րդ անգամ անցկացվեց «Աշխարհի լավագույն մոդել» մրցույթը։ Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցում էր նաեւ հայուհի։ Աշխարհի լավագույն մոդելի հավակնորդներ էին 180 աղջիկներ եւ տղաներ՝ 92 երկրից։ Հայաստանը ներկայացրել է Անուշ Գրիգորյանը, որը Չինաստանում նոյեմբերին արժանացել էր «Միսս տուրիզմ» տիտղոսին։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անուշը պատմեց, որ մինչ այս, ստամբուլյան մրցույթին հայերի չմասնակցելու միակ պատճառը նրանց՝ միջազգային որեւէ մրցույթում հաղթանակ չունենալն է։ Նա նշեց, որ ստամբուլյան մրցույթում գրավելով 4172րդ տեղը, արժանացել է «Աշխարհի լավագույն ֆոտոմոդել» տիտղոսին։ Նա ավելացրեց նաեւ, որ սիրով կաշխատեր աշխարհի տարբեր երկրներում, բացի Թուրքիայից, չնայած թուրքերը իրեն բարյացակամ են վերաբերվել։ «Ատեքս» նորաձեւության կենտրոնի փոխտնօրեն Օլգա Լավրիենկոն նշեց, որ Թուրքիայի համար մեծ պատիվ է, որ աշխարհի «Միսս տուրիզմը» մասնակցել է իրենց մրցույթին։ Ժյուրին անաչառ է գտնվել, թեեւ առաջին տեղի հաղթողը՝ «Աշխարհի լավագույն (տղա) մոդելը» Թուրքիայից է ընտրվել. «Մոդելային բիզնեսում հաղթող թուրք երիտասարդի նմանները շատ քիչ են»։ Մրցույթին մասնակցել է նաեւ մոդել (աղջիկ) Ադրբեջանից, որը գրավել է 3172րդ տեղը։ Ի դեպ, ժյուրիի կազմում նույնպես Ադրբեջանի ներկայացուցիչ է եղել։ Ըստ Օ. Լավրիենկոյի, Ադրբեջանում շատ ավելի զարգացած է մոդելային բիզնեսը, քան մեզ մոտ. «Լավագույն մոդելների մրցույթը այնտեղ ավելի հանրահայտ է, քան «Միսս Ադրբեջանը»։ «Աշխարհի լավագույն մոդել» մրցույթի մասնակիցները հանդես են եկել երկու լողազգեստով եւ մեկ երեկոյան զգեստով։ Ի դեպ, Ա. Գրիգորյանը նշեց, որ բոլոր մասնակիցների ծախսերը հոգացել է Թուրքիայի կառավարությունը։ «Առավոտի» այն հարցին, թե «Միսս տուրիզմ» ընտրվելուց հետո մոդելն արդյոք ծանոթացե՞լ է Հայաստանում տուրիզմի զարգացման խնդիրներին, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Մրցույթից վերադառնալուց հետո ես ակնկալում էի, որ այս բնագավառից որեւէ առաջարկ կստանամ, թեեւ աշխատելու որեւէ մտադրություն չունեի։ Սակայն ոչ մի առաջարկ չստացա։ Ավելին, Հայաստանում որեւէ ուշադրության չարժանացա»։ Օլգա Լավրիենկոն իր հերթին նշեց, որ Հայաստանում բոլորովին չեն հետաքրքրվում միջազգային մրցույթներում հաղթած մոդելով, այնինչ դրսում մեծ ուշադրության են արժանացնում։ 19172ամյա գեղեցկուհին հայտնեց, որ դեռ չի պատրաստվում աշխատել, քանի որ սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի միջազգային ժուռնալիստիկայի բաժնում. «Ես նույնիսկ հրաժարվում եմ շատ մրցույթների մասնակցելու առաջարկներից եւ ընտրում եմ միայն հեղինակավոր մրցույթները, քանի որ մրցույթները շատ ժամանակ են խլում»։ Նա ավելացրեց, որ անցյալ տարի գերազանց է սովորել, սակայն այս տարի շուրջ 6 ամիս դասերին չհաճախելու պատճառով փոքր172ինչ թուլացել է։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել