Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱՖԱՅԵԼ

Դեկտեմբեր 21,2004 00:00

ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2004-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց մրցաշրջան 2004-ի Հայաստանի տասը լավագույն մարզիկներին որոշելու մրցույթը, որին մասնակցեց մարզական թեմաներով գրող լրագրողների ճնշող մեծամասնությունը: Վաստակած ձայների քանակով Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչվել է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Թեեւ սպորտի դաժան օրենքով Ռաֆայելն ստիպված է համակերպվել «վետերան» արտահայտության հետ, սակայն նա հերթական անգամ իրենից տարիքով ավելի երիտասարդներին ցույց տվեց, թե իսկական մարզիկն իրեն ինչպես պետք է դրսեւորի ամենապատասխանատու մրցումներում, ինչպիսին էր շախմատի համաշխարհային օլիմպիադան: Ավելին, Վահանյանն Իսպանիայի Կալվիա քաղաքում իր խաղատախտակի առջեւ ցույց տվեց լավագույն արդյունքը եւ նվաճեց համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը: Անցնող՝ օլիմպիական տարում Հայաստանի երկրորդ մարզիկ ճանաչվել է Աթենքից առաջ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած ազատ ոճային ըմբիշ Մարտին Բերբերյանը, որն Ստամբուլում ապրիլի 24-ին նախ պարտության մատնեց թուրք ըմբիշին, ապա նաեւ նվաճեց Հին Աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Լավագույն եռյակը եզրափակել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր եւ Ֆիշերի վարկածով աշխարհի առաջնության արծաթե մրցանակակաիր Լեւոն Արոնյանը: Տասնյակում ըստ հերթականության տեղ են զբաղեցրել նաեւ. 4. Նորայր Բախտամյան (հրաձգություն), 5. Սմբատ Լպուտյան, 6. Վահան Ջուհարյան (հունա-հռոմեական ըմբշամարտ), 7. Քրիստինե Նաջարյան (սամբո), 8. Արմեն Ղազարյան (ծանրամարտ), 9. Արմեն Ղազարյան (ձյուդո), 10. Տիգրան Պետրոսյան (շախմատ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել