Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ
2004-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ

Դեկտեմբեր 21,2004 00:00

Հայաստանի
մարզական լրագրողների ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց մրցաշրջան 2004-ի Հայաստանի
տասը լավագույն մարզիկներին որոշելու մրցույթը, որին մասնակցեց մարզական թեմաներով
գրող լրագրողների ճնշող մեծամասնությունը: Վաստակած ձայների քանակով Հայաստանի
լավագույն մարզիկ ճանաչվել է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Թեեւ սպորտի դաժան օրենքով
Ռաֆայելն ստիպված է համակերպվել «վետերան» արտահայտության հետ, սակայն նա հերթական
անգամ իրենից տարիքով ավելի երիտասարդներին ցույց տվեց, թե իսկական մարզիկն իրեն
ինչպես պետք է դրսեւորի ամենապատասխանատու մրցումներում, ինչպիսին էր շախմատի համաշխարհային
օլիմպիադան: Ավելին, Վահանյանն Իսպանիայի Կալվիա քաղաքում իր խաղատախտակի առջեւ ցույց
տվեց լավագույն արդյունքը եւ նվաճեց համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը:
Անցնող՝ օլիմպիական տարում Հայաստանի երկրորդ մարզիկ ճանաչվել է Աթենքից առաջ
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած ազատ ոճային ըմբիշ Մարտին Բերբերյանը, որն Ստամբուլում
ապրիլի 24-ին նախ պարտության մատնեց թուրք ըմբիշին, ապա նաեւ նվաճեց Հին Աշխարհամասի
չեմպիոնի կոչումը: Լավագույն եռյակը եզրափակել է Եվրոպայի առաջնության
բրոնզե մեդալակիր եւ Ֆիշերի վարկածով աշխարհի առաջնության արծաթե մրցանակակաիր Լեւոն
Արոնյանը: Տասնյակում ըստ հերթականության տեղ են զբաղեցրել նաեւ. 4. Նորայր Բախտամյան
(հրաձգություն), 5. Սմբատ Լպուտյան, 6. Վահան Ջուհարյան (հունա-հռոմեական ըմբշամարտ),
7. Քրիստինե Նաջարյան (սամբո), 8. Արմեն Ղազարյան (ծանրամարտ), 9. Արմեն Ղազարյան
(ձյուդո), 10. Տիգրան Պետրոսյան (շախմատ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել