Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շատ խոսելու փոխարեն

Դեկտեմբեր 21,2004 00:00

Իշխող կոալիցիոն կուսակցությունների նախաձեռնությամբ
Ավանդների վերադարձման խնդրով զբաղվող Ազգային ժողովի հանձնաժողովի կատարած աշխատանքի
վերլուծությունից դատելով, նպատակը ավանդների վերադարձը չէր, այլ պատրանք ստեղծելը:
Հանձնաժողովը բավարարվեց միայն ավանդների ընդհանուր գումարը հայտարարելով
եւ ինդեքսավորման չափի վերաբերյալ բանավեճերով: Եվ քանի որ ԱԺ-ն այս հարցով
արտահերթ նիստ է նախաձեռնել եւ խնդրին լուծում տալու նոր հնարավորություն է ստեղծվել,
առաջարկում եմ իմ նկատառումները: Հարկ է պարզել, թե որքան է Հայաստանից հեռացած,
խնայգրքույկները կորցրած, մահացած ավանդատուների խնայողությունների չափը: Առաջարկում
եմ ավանդների վերադարձը կատարել երկու փուլով: Առաջին փուլում ընդգրկել ու վճարել
այն ավանդները, որոնց տերերը կառավարության սահմանած ժամկետում խնայգրքույկով ու
անձնագրով անձամբ կներկայանան բանկ եւ 1993թ. նոյեմբերի 15-ի դրությամբ՝ ավանդի մնացորդը
կփաստագրեն բանկի քարտում եւ խնայգրքույկում: Այնուհետեւ բանկը կամփոփի փաստագրված
ավանդների մնացորդն ու կներկայացնի կառավարություն, ինչը դյուրին կդարձնեն մեկամսյա
ժամկետում որոշել առաջնահերթ մարման գումարի եւ ինդեքսավորման չափը, վճարման հերթականությունն
ու ժամկետները: Երկրորդ փուլում կարող են ընդգրկվել մնացած բոլոր ավանդատուները:
Ի կատարումն օրենքի, ավանդների վճարման համար կառավարությունը յուրաքանչյուր տարվա
բյուջեում՝ 2006 թվից սկսած, որոշակի գումար կարող է առանձնացնել, քանի որ մեր պետբյուջեն
անշեղորեն աճում է: Ավանդները վերադարձնելու մի կարեւոր աղբյուր էլ կա: Հաշվի առնելով
այն հանգամանքը, որ խորհրդային տարիներին բնակչության 10 միլիարդի խնայողությունները
(ավանդները) ուղղվել են գործարանների, ֆաբրիկաների շինարարությանը, որոնց մի մասը
դեռեւս սեփականաշնորհված չէ, կարելի է հենց դրանց մասնավորեցումից գոյացող միջոցներն
ուղղել ավանդների վերադարձմանը: Եվ հաշվի առնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի
հաջող մասնավորեցումը, հենց սրանից ստացված գումարը կարող են ուղղել ավանդների վերադարձմանը:
Ի. ԳԵՎՈՐԳՅԱՆ, ավանդատուՀեռու ենք այն մտքից, թե իրական են ավանդները վերադարձնելու
վերաբերյալ քաղաքական գործիչների մտադրությունները եւ կառավարության հնարավորությունները:
Հարցը շահարկելով, նրանք ընդամենը ավելորդ հիասթափություն են առաջացնում: Սակայն,
այնուամենայնիվ, նկատենք, որ օրենքով ՀՀ գույքի մասնավորեցումից ստացված գումարները
փոխանցվում են ոչ թե պետբյուջե, այլ ՀՀ ԿԲ-ում հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին:
Իսկ հաշվեհամարի գումարները կարող են ծախսվել միայն ԱԺ որոշմամբ: Այնպես որ, պատգամավորները
հարմար առիթ ունեն իրենց վրա պատասխանատվություն վերցնելու եւ կառավարությանը պարտադրելու
այդ գումարներն ավանդների վերադարձմանն ուղղելու: Մյուս կողմից
կառավարությունը դարձյալ մտադրություն է հայտնել խնդրի լուծման ուսումնասիրության
նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին: Սակայն դեռեւս 2001 թվականից կառավարությունն
արդեն իսկ բավականաչափ գումար է ծախսել այդպիսի զանազան հանձնաժողովների վրա: Իսկ
արդյունքները՝ կարելի է ասել, զրոյական են: Այնպես որ, անիմաստ է եւս նման մի հանձնաժողովի
վրա գումար ծախսելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել