Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԲԱՐԻԿԱԴՆԵՐՈՒՄ-2

Դեկտեմբեր 21,2004 00:00

ԿՀԱՆԴԻՊԵՆՔ
ԲԱՐԻԿԱԴՆԵՐՈՒՄ-2 Երեկ հերթական անգամ Արամ Կարապետյանը հանդիպեց
կուսակցական ակտիվին: Վերջիններիս պրն Կարապետյանը ամանորյա շնորհավորանքներ հղեց,
չմոռացավ շնորհավորել նաեւ չեկիստներին ու ասաց, որ հեղափոխությունից (խոսքը, հավանաբար,
2005-ին իր կողմից ղեկավարած «ազգային հեղափոխության» մասին է- Ն. Գ.) հետո այդ կառույցը
ծառայելու է պետությանը: Ամփոփելով կուսակցության մեկ տարին՝ պարոն Կարապետյանը
նկատեց, որ իրենք լինելով արտախորհրդարանական ուժ, ունեցած հեղինակությամբ եւ հնարավորություններով
չեն զիջում խորհրդարանական կուսակցություններին: Մեկուկես ամիս անց անդրադառնալով
ազգային հեղափոխության կոչի առիթով հնչած մեկնաբանություններին՝ հայ քաղաքական այրերի
ուշադրությունը նա հրավիրեց դեպի Ուկրաինա՝ «ուկրաինական գործընթացները ցույց տվեցին
21-րդ դարի հեղափոխությունների տեխնոլոգիան»: Հեղափոխության ֆոնին խոսելով ավանդների
վերադարձման՝ ԱԺ-ի «մտադրության» մասին, բանախոսը եզրակացրեց, որ Հայաստանում սպառվել
է նաեւ զազրախոսության, բամբասանքի եւ իմիտացիաների ողջ լիմիտը: Ըստ նրա, այդպիսով
մի կուսակցությունն ուզում է հանրությանը ցույց տալ, թե ինչքան վատն է մյուսը, սակայն
հանրությունը գիտի, որ այնտեղ գտնվողները գրեթե բոլորն էլ վատն են: Նա ցավով արձանագրեց,
որ որեւէ մեկը՝ ի պատասխան հեղափոխական կոչերի, նոր քաղաքական միտք չծնեց. «Միայն
որոշ կողմերից ասացին՝ հոխորտում են, որոշներն էլ ասացին, որ մեզ ուզում են տեսնել
ձյունապատ վայրերում: Այդ մարդկանց ուզում եմ ասել՝ հոխորտում են գիշատիչները, իսկ
ձյունապատ վայրերում ես արդեն եղել եմ: Ինձ այնտեղ ուղարկել էլ պետք չի: Կգան նոր
ժամանակները, կտեսնենք, թե այդ ասողները վերջիվերջո որտեղ են հայտնվելու՝ ձյունապատ
վայրերում, թե այլ»,- քաղաքական հակառակորդների համար հայտարարեց «ՆԺ» ղեկավարը:
Իսկ հեղափոխությունը եթե չլինի վերեւից, ապա ներքեւից է լինելու, իշխանությունը չի
վերարտադրվելու, այլ ձեւավորվելու է ժողովրդի ազատ կամքով, եթե նույնիսկ դրա համար
պահանջվի, որ պարոն Կարապետյանը բանտ նստի: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել