Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԸ

Դեկտեմբեր 18,2004 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԸ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 8-րդ
Գերագույն ժողովը Արցախի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, ըստ որի՝ հաշվի առնելով
առաջիկա հնարավոր զարգացումները՝ ՀՅԴ-ն «անընդունելի է համարում ԼՂՀ անվտանգության
երաշխիքներից որեւէ զիջում։ ԼՂ Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է նպաստի
մայր Հայրենիքի հետ վերամիավորմանը։ Ադրբեջանական իշխանությունների այսօրվա մերժողական
քաղաքականության պայմաններում, ղարաբաղյան բանակցություններին պետք է մասնակցի ԼՂՀ-ն»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իբրեւ
իշխանությանը մաս կազմող կուսակցություն՝ այս խնդիրն առաջադրե՞լ են կոալիցիայի 4-րդ
կողմին՝ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նա նախագահի ընտրության ժամանակ տեղի ունեցած
հեռուստաբանավեճում բանակցություններին Ղարաբաղի մասնակցության պահանջը դիտարկել
էր իբրեւ Հայաստանի ուսերից պատասխանատվությունը թոթափելու փորձ: «Այդ հեռուստաբանավեճի
ժամանակ ՀՀ նախագահը հարցն այդպես չի արծարծել, որ եթե առաջարկում ենք ԼՂ մասնակցությունը
բանակցություններին, ապա Հայաստանը հրաժարվում է իր պատասխանատվությունից եւ ամբողջ
բեռը գցում Ղարաբաղի վրա: Դա ասվել է մի քիչ այլ համատեքստում: Եվ մինչեւ հիմա չի
եղել բանակցային որեւէ փուլ կամ առաջարկ, որի քննարկմանը ԼՂ-ն մասնակցություն չունենա
կամ Հայաստանն իր դիրքորոշումն արտահայտելուց հաշվի չառնի Ղարաբաղին,- նշեց Սպարտակ
Սեյրանյանը:- Իսկ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն իր այս բանաձեւում կրկնել է Ընդհանուր
ժողովի բանաձեւերը: Այսինքն՝ այս խնդիրը մենք Հայաստանի հանրությանն ու քաղաքական
ուժերին առաջարկել ենք դեռ մեկ տարի առաջ: Բանակցությունների գործընթացն իրականացվում
է շատ բարդ ձեւաչափով եւ ամեն անգամ այն փոխելը միշտ չէ, որ կարող է նպաստել բանակցությունների
ընթացքին: Բայց վերջերս մեր արտաքին քաղաքականության պատասխանատուներն էլ շեշտեցին,
որ եթե Ադրբեջանը բանակցային գործընթացի ընթացքում անում է այնպիսի քայլեր, որոնցով
ցանկանում է մեզ դնել ցայտնոտային իրավիճակի մեջ՝ Հայաստանն էլ ունի իր պատասխան
քայլը: Եթե նրանք խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբից ուզում են տեղափոխել այլ շրջանակ՝ անհրաժեշտություն
կառաջանա, որ բանակցային գործընթացին անպայմանորեն մասնակցի նաեւ Ղարաբաղը»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել