Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ

Դեկտեմբեր 17,2004 00:00

«ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ» Որպես քաղաքացի եւ մտավորական՝ գտնում եմ, որ Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգի» խոսքերում չի շեշտվում պետության ապագան, կերպը, այդ տողերը կարդալիս ես հպարտություն չեմ ապրում: Օրհներգի երաժշտությունը եւս հարիր չէ մեր պատմությանը, հաղթանակներին, մեր պետությանը: Դա պարզունակ ձայնավարժություն է, որից ժամանակին օգտվել են Պոլսի երաժշտական վարժարաններում: Կարծում եմ՝ Խորհրդային Հայաստանի օրհներգի (խոսք՝ Սարմենի) խաչատրյանական երաժշտությունը փառահեղ է եւ այսօր էլ կարող է որպես օրհներգ ծառայել: Ուստի փորձել եմ Սարմենի բանաստեղծության տողերի չափը պահպանելով՝ սեւակյան ոգով նոր տեքստ գրել նրա համար, որն արժանացել է մասնագետների հավանությանը. Արարատյան պայծառ աշխարհ Հայաստան, Նոյան տապան, երկնահաղորդ Մասիս սար, Դու հին ամրոց վեհախորհուրդ, անսասան, Աստվածային լույսի խորան ու կաճառ: Մեծահանճար Նարեկացու սուրբ մատյան, Դու մեղեդի կոմիտասյան խնկաբույր, Մեր հայրենիք, մեր նորոգ տուն Հայաստան, Հայոց փարոս, մեր գալիքի լուսաղբյուր: ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել