Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ

Դեկտեմբեր 17,2004 00:00

Ի՞ՆՉ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը բացասական գնահատեց «Սյունիք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության ստեղծումը: Հիշեցնենք, որ այն հիմնադրել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: «Առհասարակ՝ հայրենակցական միությունները շատ կարեւոր են,- ասաց Սամվել Ալեքսանյանը:- Բայց կարեւոր են մեր ժողովրդի այն հատվածների համար, որոնք զրկվել են իրենց պատմական տարածքից: Այսինքն՝ նման հայրենակցական միություններ կարող են ստեղծել, ասենք, Արեւմտյան Հայաստանից բռնագաղթածները: Հասկանալի եւ բացատրելի կլիներ, եթե նման հայրենակցական միություն ստեղծեին այն սյունեցիները, որոնք գտնվում են, ասենք, Ռուսաստանում կամ այլ երկրներում: Բայց բարեբախտաբար Սյունիքը Հայաստանի Հանրապետության կազմում է, սյունեցիներն ապրում են իրենց պատմական հայրենիքում: Եվ մեր փոքր հանրապետությունում հիմա էլ սյունեցիների հայրենակցական միություն ստեղծելը ոչ միայն տարօրինակ է, այլեւ չի դիմանում ոչ մի քննադատության: Հասկանալի է, որ նման միության ստեղծումը հետապնդում է քաղաքական նպատակ՝ փորձում են որոշ մարդկանց համար ստեղծել քաղաքական ռեսուրս: Փառք Աստծո՝ իրական սյունեցիները լուրջ չեն ընդունում այս միությունը»: Սամվել Ալեքսանյանը վերապահությամբ է վերաբերվում նաեւ այն պատճառաբանությանը, թե այս միության միջոցով այլ երկրներում բնակվող սյունեցի գործարարները կօգնեն Սյունիքին: Ըստ նրա՝ այդ գործարարներն առանց այս միության էլ կարող էին ցուցաբերել աջակցություն. «Առհասարակ՝ մեր փոքր երկրում չի կարող Սյունիքն իր շահն ունենալ, Լոռին՝ իր, Ապարանը՝ իր: Մեզ միավորում է անկախ Հայաստանի ընդհանրական շահը»: Մարզպետի գործունեության այս հետեւողական քննադատությունը «Սյունյաց երկրի» գլխավոր խմբագրի համար պատճառաբանված է. «Սուրեն Խաչատրյանը գործարար անձնավորություն է եւ կարող է ցանկացած պաշտոն զբաղեցնել՝ բացի մարզպետից: Որպես քաղաքացի գտնում եմ, թե Սյունիքը պետք է ունենա ավելի արժանավոր մարզպետ, քան Սուրեն Խաչատրյանն է»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել