«ՀՀ
ՕՐՀՆԵՐԳԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ» Որպես քաղաքացի եւ մտավորական՝ գտնում
եմ, որ Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգի» խոսքերում չի շեշտվում պետության
ապագան, կերպը, այդ տողերը կարդալիս ես հպարտություն չեմ ապրում: Օրհներգի
երաժշտությունը եւս հարիր չէ մեր պատմությանը, հաղթանակներին, մեր պետությանը: Դա
պարզունակ ձայնավարժություն է, որից ժամանակին օգտվել են Պոլսի երաժշտական վարժարաններում:
Կարծում եմ՝ Խորհրդային Հայաստանի օրհներգի (խոսք՝ Սարմենի) խաչատրյանական
երաժշտությունը փառահեղ է եւ այսօր էլ կարող է որպես օրհներգ ծառայել: Ուստի փորձել
եմ Սարմենի բանաստեղծության տողերի չափը պահպանելով՝ սեւակյան ոգով նոր տեքստ գրել
նրա համար, որն արժանացել է մասնագետների հավանությանը. Արարատյան պայծառ
աշխարհ Հայաստան, Նոյան տապան, երկնահաղորդ Մասիս սար, Դու
հին ամրոց վեհախորհուրդ, անսասան, Աստվածային լույսի խորան ու կաճառ:
Մեծահանճար Նարեկացու սուրբ մատյան, Դու մեղեդի կոմիտասյան
խնկաբույր, Մեր հայրենիք, մեր նորոգ տուն Հայաստան, Հայոց
փարոս, մեր գալիքի լուսաղբյուր: ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ