Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ Է ՏԱՃԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Դեկտեմբեր 17,2004 00:00

On-line
հարցազրույց Թբիլիսիի քաղաքապետ Զուրաբ Ճիաբերաշվիլու հետ Կրթությամբ փիլիսոփա
Զուրաբ Ճիաբերաշվիլին «Վարդերի հեղափոխության» ժամանակ ամենաակտիվ քաղաքական գործիչներից
էր: Որպես «Արդար ընտրություններ» ՀԿ-ի ղեկավար՝ վարել է ձայների զուգահեռ հաշվարկը,
որը եւ ի վերջո հաստատել է Վրաստանում անցյալ նոյեմբերի ընտրությունների ժամանակ
զանգվածային խախտումների փաստը եւ վճռական ազդեցություն է ունեցել հեղափոխության
ընթացքի վրա: Է. Ա . Աղաջան (Ադրբեջան) – Էկոնոմիկայի նախարար Կախա Բենդուկիձեին
պետնախարար նշանակելը, այսինքն նրան արտակարգ իրավասություններ տալը արդյոք հեղափոխության՝
վտանգված լինելու ազդանշա՞նն է, պետության զարգացման նոր փու՞լ, թե՞ ցանկություն
Եվրոպային նմանվելու: Այդպիսի իրավասություններ ստացավ նաեւ Վանո Մերաբիշվիլին, միայն
թե անվտանգության ոլորտում: Զուրաբ Ճիաբերաշվիլի- Հեղափոխությունը վտանգված
չէ: Անընդհատ աշխատանք է գնում կառավարությունը ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Բենդուկիձեն կվերահսկի ոչ միայն տնտեսական ռեֆորմները եւ ոչ միայն մեկ նախարարության
ներսում, այլեւ՝ թե ինչպես են դրանք ընթանում մյուս նախարարություններում: Այն նպատակով,
որ նախարարությունները համապատասխանեն նոր պահանջներին: Ներքին գործերի եւ պետանվտանգության
նախարարությունների միավորումն էլ պետք է դիտարկել իբրեւ ուժային կառույցների վերակազմավորում:
Խ. Ռ. Իսմայլով
(Ադրբեջան)-Դուք Սահակաշվիլու ամենամտերիմ մարդկանցից եք: «Վարդերի հեղափոխության»
ընթացքում նշանակվեցիք ԿԸՀ նախագահ, դրանից հետո՝ Թբիլիսիի քաղաքապետ: Այդ ժամանակվանից
ի վեր ի՞նչ դրական եւ բացասական փոփոխություններ կնշեք: Ճիաբերաշվիլի- Լուրջ
բարելավում եմ համարում այն, որ պետական մարմինների արդյունավետությունը բարձրացել
է: Աստիճանաբար նվազում է կոռուպցիան: Վերականգնվեց Աջարիայի նկատմամբ յուրիսդիկցիան:
Վճարվեց կուտակված պարտքը թոշակառուներին: Աշխատանքներ են տարվում սոցիալապես անապահով
քաղաքացիների օգնության ծրագրերի ուղղությամբ: Ինքնին քաղաքում մեծ նշանակություն
ենք տալիս քաղաքային ենթակառուցվածքների, հատկապես ճանապարհների վերականգնմանը: Արեւհատ
Գրիգորյան (Հայաստան)- Թբիլիսիում գերեզմանատները, ինչպես, օրինակ՝ Հին Վերայի, Խոջիվանքի
գերեզմանոցները, հանգստի գոտիների վերածելը քաղաքի կառավարման քաղաքականություն է
դարձել: Ի՞նչ գնահատական կտաք այդ քաղաքականությանը: Ճիաբերաշվիլի- Ինձ համար
հիմա դժվար է գնահատել այդ քաղաքականությունը: Իմ՝ քաղաքապետ եղած ժամանակ այս մասին
բանավեճեր չեն եղել: Ա. Գրիգորյան– Վրաստանն ունի՞ գերեզմանատների վերակազմավորման
մասին օրենք: Ինչպե՞ս կմեկնաբանեք «Առավոտի» թղթակցի այս տարվա նոյեմբերի 14-ին լուսանկարած
տեսարանը. «Վարդերի հեղափոխության» միամյակի տոնակատարություններից 10 օր առաջ Թբիլիսիի
նորակառույց եկեղեցու հետնամասի ճանապարհի եզրին, որը նաեւ տանում է Հայկական Պանթեոն,
ներեցեք բառի համար, թափված էին մարդկային ոսկորներ եւ գանգ: Ճիաբերաշվիլի-
Այդպիսի օրենք չկա: Ես հարցը քաղաքային խորհրդում կբարձրացնեմ՝ համապատասխան օրենք
եւ քաղաքականություն մշակելու նպատակով: Ա. Գրիգորյան- Փարաջանովի անվամբ
կկոչվի՞ այն հրապարակը, որտեղ այս նոյեմբերին կանգնեցվեց նրա արձանը: Թբիլիսիում
կստեղծվի՞ նրա թանգարանը: Ճիաբերաշվիլի- Այն, որ Թբիլիսին չունի Փարաջանովի
թանգարան, վկայում է Վրաստանի նախկին կառավարության քաղաքականության մասին: Ինձ համար,
որպես քաղաքապետի, հաճելի է, որ վերջապես այդ մեծ ռեժիսորի արձանը կանգնեցրինք: Մենք
իսկապես մտածում ենք՝ ինչպես Թբիլիսիի մշակութային կյանքում Սերգո Փարաջանովի անվանը
նոր կյանք տանք: Հարցազրույցն անցկացվել է դեկտեմբերի 15-ին
«Կովկասի լրագրողների ցանց» ծրագրի շրջանակներում: Հասցեն www.caucasusjournalists.net:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել