Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վենետիկը դժգոհ է նոր տարբերակից

Դեկտեմբեր 14,2004 00:00

Վենետիկը դժգոհ է նոր տարբերակից Նախընտրելով Սահմանադրության 2001թ. նախագիծը Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում «Ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Վարդան Պողոսյանը ներկայացրեց 3 քաղաքական ուժերի (կոալիցիա, ԱԺԴ, ՄԱԿ) մշակած Սահմանադրության փոփոխությունների նախագծերի վերաբերյալ «Վենետիկի հանձնաժողովի» դիտողությունները: Ըստ Վ. Պողոսյանի, «Վենետիկի հանձնաժողովը» նախագծերի վերաբերյալ եզրակացությունում պարբերաբար վկայակոչել է 2001-ի Սահմանադրության նախագիծը, այն համարելով «մինչ օրս ներկայացվածներից ամենահաջողվածը»: Համեմատելով ներկայիս եւ 2001-ի նախագծերը, «Վենետիկի հանձնաժողովն» արձանագրել է, որ բարեփոխումները տեղի են ունեցել հօգուտ հանրապետության նախագահի, ըստ որի՝ ավելացել են վերջինիս լիազորությունները: Բոլոր երեք նախագծերի վերաբերյալ «Վենետիկի հանձնաժողովը» գտնում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ԱԺ-ի եւ կառավարության լիազորությունները, իսկ կառավարման համակարգի ձեւավորման հարցում հիմնական դերը վերապահել ԱԺ-ին: «Վենետիկի հանձնաժողովի» հետ համակարծիք էր ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, ըստ որի՝ «հանրապետության նախագահի միջամտությունը պետք է սահմանափակվի առավելագույնս»: Ըստ Վ. Պողոսյանի, հանձնաժողովը «բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում իր կողմից արված եզրակացությունում արտացոլված դիտողությունները հաշվի առնելով գալ համաձայնության եւ հիմք ընդունելով 2001-ի նախագիծը՝ հասնել փոխզիջումային լուծումների, որպեսզի այս անգամ էլ սահմանադրական հանրաքվեն չձախողվի»: Կոալիցիայի եւ ՄԱԿ-ի նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը գործող Սահմանադրության համեմատ որոշակի առաջընթաց է արձանագրել, սակայն նշել է. «Իշխանությունների միջեւ հավասարակշռումը պահպանելու առնչությամբ դեռեւս շատ բան պետք է արվի, որպեսզի այն համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին»: ԱԺԴ կողմից առաջարկված նախագիծն էլ, հանձնաժողովի կարծիքով, ներառում են մի շարք դրույթներ, որոնց գործնական կիրառումը իրատեսական չէ: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել