¾ÈºÎîðàܲÚÆÜ úð²Âºð www.taregir.am 11 ¹»Ïï»Ùµ»ñÇ, 2004 Ã. ß³µ³Ã ԼՈՒՐԵՐ «Որ իշխանության օրոք ուզում է՝ թող գա» «27-ի» գործով վկա Նաիրի Բադալյանի վերջին հարցազրույցից հետո Աշոտ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը նրան անպայման հարցաքննելու անհրաժեշտության վերաբերյալ. «Թող ինքը գա, քննչական փորձարարությանը մասնակցի, ցույց տա, թե ոնց է հասել 207 սենյակ: Եթե կարողանա, ուրեմն մենք էլ կհամոզվենք, որ ինքը անմեղ է եւ, իրոք, ինչ-որ մեկի կողմից հետապնդվում է: Հակառակ դեպքում նա կմնա կասկածի տակ միանշանակ»: Հիշեցրինք, որ Նաիրի Բադալյանն ասել էր, թե Հայաստան կգա ու ցուցմունք կտա այն ժամանակ, երբ իշխանափոխություն լինի եւ նախագահ դառնա Ստեփան Դեմիրճյանը. «Որ իշխանության օրոք ուզում է, թող գա, ցույց տա, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ միջանցքից ոնց է եկել-հասել 207 սենյակ»: Հոգատարություն Վերջերս ՀՀ կառավարության աշխատակիցները արժանացել են պարգեւատրման. որպես նվեր նրանք ստացել են զուգագուլպաներ: Ընդ որում, 1 տոպրակի մեջ 4 ճմրթված զուգագուլպաները բաժանվել են նաեւ տղամարդ աշխատակիցներին: Անհայտ է, թե հատկապես որ ծառայությունների համար են տրվել այդ յուրօրինակ նվերները եւ կամ՝ հատկապես ում հագին էր կառավարության զգոն հայացքը որսացել ծակ գուլպաներ: