Լրահոս
Օրվա լրահոսը

Օդից փող քամող կամ 60 ալիք՝ առանց արտոնագրի Արդեն

Դեկտեմբեր 11,2004 00:00

¾ÈºÎîðàܲÚÆÜ úð²Âºð www.taregir.am 11 ¹»Ïï»Ùµ»ñÇ, 2004 Ã. ß³µ³Ã SUPER Օդից փող քամող կամ 60 ալիք՝ առանց արտոնագրի Արդեն հրապարակել ենք, որ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավար Բագրատ Սարգսյանը գնել է AATV ցանցը, որը Երեւանում վերահեռարձակում էր աշխարհի տարբեր երկրների երկու տասնյակից ավելի հեռուստաալիքներ: Բագրատ Սարգսյանի «super» սիստեմը, որի սուպեր կոճակը սեղմեց Ռոբերտ Քոչարյանը, ըստ երեւույթին այն գագաթը չէր, որի մասին մանկուց երազել է հայկական հեռուստաշուկայի ծագող աստղը, եւ նա անսպասելիորեն իրենով արեց նաեւ առանց արտոնագրի գործող AATV-ն: AATV-ի նախկին ղեկավար Զաքոյանն, ի դեպ, հեռանկարային ծրագրեր ուներ AATV-ի համար եւ պատրաստ էր մրցակցել Բագրատ Սարգսյանի «super» սիստեմի հետ: Զաքոյանը, առարկելով փաստարկին, թե AATV-ն, ի դեպ, գործում է առանց ՀՌԱՀ արտոնագրի, մեզ հետ զրույցում դեռ սեպտեմբերին վկայակոչում էր «Լիցենզավորման մասին» օրենքը: Պրն Զաքոյանը բացատրություն չգտավ մեր դիտարկմանը, թե ինքը ոչ թե կոշիկ է կարում կամ օղի արտադրում, այլ վերահեռարձակում է հեռուստաալիքներ, ուստի նրա գործունեությունը պիտի կանոնակարգվի ոչ թե «Լիցենզավորման մասին», այլ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով: Առավել եւս, որ «Լիցենզավորման մասին» օրենքը նշված չէ բնագավառը կարգավորող օրենքների շարքում: Ի՞նչն է, սակայն, առավել հատկանշական: Փոխանակ, այնուամենայնիվ, օրենքի դաշտ բերվի կամ կասեցվի առանց արտոնագրի եթերը զբաղեցնող ցանցի գործունեությունը, ցանցը վաճառվում է, վերազինվում, բարգավաճում: Բագրատ Սարգսյանը 25-ի փոխարեն 60 ալիք է հրամցնելու AATV-ի նոր բաժանորդներին: Սա արմատապես է փոխում վիճակը. եթե, թվայնացման գործընթացին զուգահեռ AATV-ի՝ թվայնացման ծախսերի հնարավորություն չունեցող բաժանորդները մինչեւ վերջերս կարող էին վճարել նախկին սակագներով՝ ամսական 20 կամ 10 դոլարին համարժեք դրամ եւ դիտել մեծ կամ փոքր փաթեթներով հրամցվող ալիքները, ապա այլեւս չեն կարող: Բագրատ Սարգսյանի հայտնությունը հին տարբերակով ցանցից օգտվել նախընտրողներին կանգնեցրեց փաստի առաջ. տո՛ւր 200 դոլարը, միացիր թվայնացված(վող) ցանցին՝ այնուհետեւ իբրեւ բաժանորդային վարձ վճարելով ամսական 20 դոլար, կամ էլ՝ վերջ. այլեւս AATV-ի բաժանորդ չես: Այս օրերին Բագրատ Սարգսյանը սաստիկ մտազբաղ տեսքով «թվայնացնում» է ստացվող ու ստացվելիք եկամուտները: Հ. Գ. Թվայնացված համակարգին բաժանորդագրվել չկամեցողներին AATV-ի՝ 50 դոլարով վաճառած անտենաները շուտով կհավաքվեն: Արդեն անջատվել են նախկին բաժանորդների բոլոր ալիքները՝ բացառությամբ 1-ի: Դա, եթե գուշակեցիք, սովորական 1 չէ. դա Հ1-ն է. միակ ալիքը, որ հին բաժանորդները դեռեւս կարող են ըմբոշխնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել