Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություն, ընդդիմություն, մամուլ Լեւոն Տեր-Պետրոսյանի

Դեկտեմբեր 11,2004 00:00

¾ÈºÎîðàܲÚÆÜ úð²Âºð www.taregir.am 11 ¹»Ïï»Ùµ»ñÇ, 2004 Ã. ß³µ³Ã ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Իշխանություն, ընդդիմություն, մամուլ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի իշխանության տարիներին Հայաստանում իսկապես գոյություն ուներ շատ ուժեղ ընդդիմություն, եւ ընդդիմության ուժն առաջին հերթին պայմանավորված էր ընդդիմադիր մամուլի գոյությամբ: Կային «Երկիր», «Ազատամարտ», «Իրավունք», «Այժմ», «Շրջան» օրաթերթերն ու շաբաթաթերթերը, որոնցից յուրաքանչյուրը հրատարակվում էր ընդդիմադիր այս կամ այն կուսակցության հովանավորությամբ: Եթե ընդդիմադիր լրատվամիջոցներին գումարենք նաեւ անկախ լրատվամիջոցները («Ա1+», «Մոլորակ» եւ այլն), ապա պարզ կդառնա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի իշխանության տարիներին, ի տարբերություն այն ժամանակվա իշխանության, ընդդիմությունն ահագին գումարներ էր ծախսում լրատվամիջոցներ պահելու եւ ունենալու նպատակով: Եվ առաջին հերթին հենց դրա շնորհիվ էլ այն ժամանակվա ընդդիմությունն ուժեղ էր: Այսօրվա ընդդիմությունն, ի տարբերություն նախկինի, որեւէ պաշտոնական լրատվամիջոց չունի՝ բացառությամբ ՍԻՄ-ի «Իրավունք» պաշտոնաթերթի, որն ավելի շատ անկախ պարբերականի դեր է կատարում: Մյուս անկախ թերթերն էլ («Առավոտ», «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն», «Ա1+»-ի ու «Տարեգրի» սայթերը), ճիշտ է, ժամանակ առ ժամանակ սպասարկում ու նպաստում են ընդդիմությանը, բայցեւ՝ ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկին չեն պատկանում, եւ հարկ եղած դեպքում անխնա քննադատում են նաեւ ընդդիմությանը: Եթե այս ամենին գումարենք նաեւ, որ այսօր, փաստորեն, որեւէ անկախ կամ ընդդիմադիր հեռուստաալիք գոյություն չունի, պիտի արձանագրենք, որ մեր գործող ընդդիմությանը բացարձակապես չի հուզում զանգվածային որեւէ լրատվամիջոց ունենալու խնդիրը: Եվ եթե նկատի առնենք, որ այսօրվա ընդդիմադիրները ֆինանսական առումով պակաս հնարավորությունների տեր չեն, քան Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների ընդդիմությունը, պիտի արձանագրենք, որ այսօրվա ընդդիմությունը, մեղմ ասած, արհամարհում է մամուլի ու լրատվամիջոցի դերն ու նշանակությունը: Մինչդեռ ներկա իշխանությունը, ի տարբերություն նախկինի, խիստ է կարեւորում լրատվամիջոցների դերը: Եվ եթե ասվածին ավելացնենք, որ այսօր նույնիսկ նախկին իշխանությունները սեփական որեւէ լրատվամիջոց չունեն, պիտի անվարան եզրակացնենք, որ ընդդիմության հարցում Ռոբերտ Քոչարյանի բախտը չափազանց բերել է: Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի իշխանության տարիներին Հայաստանում իսկապես գոյություն ուներ շատ ուժեղ ընդդիմություն, եւ ընդդիմության ուժն առաջին հերթին պայմանավորված էր ընդդիմադիր մամուլի գոյությամբ: Կային «Երկիր», «Ազատամարտ», «Իրավունք», «Այժմ», «Շրջան» օրաթերթերն ու շաբաթաթերթերը, որոնցից յուրաքանչյուրը հրատարակվում էր ընդդիմադիր այս կամ այն կուսակցության հովանավորությամբ: Եթե ընդդիմադիր լրատվամիջոցներին գումարենք նաեւ անկախ լրատվամիջոցները («Ա1+», «Մոլորակ» եւ այլն), ապա պարզ կդառնա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի իշխանության տարիներին, ի տարբերություն այն ժամանակվա իշխանության, ընդդիմությունն ահագին գումարներ էր ծախսում լրատվամիջոցներ պահելու եւ ունենալու նպատակով: Եվ առաջին հերթին հենց դրա շնորհիվ էլ այն ժամանակվա ընդդիմությունն ուժեղ էր: Այսօրվա ընդդիմությունն, ի տարբերություն նախկինի, որեւէ պաշտոնական լրատվամիջոց չունի՝ բացառությամբ ՍԻՄ-ի «Իրավունք» պաշտոնաթերթի, որն ավելի շատ անկախ պարբերականի դեր է կատարում: Մյուս անկախ թերթերն էլ («Առավոտ», «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն», «Ա1+»-ի ու «Տարեգրի» սայթերը), ճիշտ է, ժամանակ առ ժամանակ սպասարկում ու նպաստում են ընդդիմությանը, բայցեւ՝ ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկին չեն պատկանում, եւ հարկ եղած դեպքում անխնա քննադատում են նաեւ ընդդիմությանը: Եթե այս ամենին գումարենք նաեւ, որ այսօր, փաստորեն, որեւէ անկախ կամ ընդդիմադիր հեռուստաալիք գոյություն չունի, պիտի արձանագրենք, որ մեր գործող ընդդիմությանը բացարձակապես չի հուզում զանգվածային որեւէ լրատվամիջոց ունենալու խնդիրը: Եվ եթե նկատի առնենք, որ այսօրվա ընդդիմադիրները ֆինանսական առումով պակաս հնարավորությունների տեր չեն, քան Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների ընդդիմությունը, պիտի արձանագրենք, որ այսօրվա ընդդիմությունը, մեղմ ասած, արհամարհում է մամուլի ու լրատվամիջոցի դերն ու նշանակությունը: Մինչդեռ ներկա իշխանությունը, ի տարբերություն նախկինի, խիստ է կարեւորում լրատվամիջոցների դերը: Եվ եթե ասվածին ավելացնենք, որ այսօր նույնիսկ նախկին իշխանությունները սեփական որեւէ լրատվամիջոց չունեն, պիտի անվարան եզրակացնենք, որ ընդդիմության հարցում Ռոբերտ Քոչարյանի բախտը չափազանց բերել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել