Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացող հասկացություններ ՀՀ նախագահի թե՛ նախավերջին,

Դեկտեմբեր 11,2004 00:00

¾ÈºÎîðàܲÚÆÜ úð²Âºð www.taregir.am 11 ¹»Ïï»Ùµ»ñÇ, 2004 Ã. ß³µ³Ã ԽՈՍՏՈՒՄ Վերացող հասկացություններ ՀՀ նախագահի թե՛ նախավերջին, թե՛ վերջին ընտրություններից առաջ թեկնածուներից մեկն իր նախընտրական ելույթներում շարունակ շեշտում էր, որ իր նախագահության օրոք անպայման կվերանա «աղետի գոտի» հասկացությունը: Եթե հիշում եք, այդ թեկնածուն հենց Ռ. Քոչարյանն էր, եւ, եթե նկատել եք, «աղետի գոտի» հասկացությունն իսկապես մեզանում իսպառ վերացել է: Այնքան հիմնավոր է վերացել, որ անգամ վերածվել է «զարգացման գոտու»: Հիմա արդեն իշխանամետ հեռուստաալիքներն ու այլ լրատվամիջոցներ ընդամենը բավարարվում են դեկտեմբերի 7-ին սաստիկ զարգացած Սպիտակից ու Գյումրիից մի քանի ռեպորտաժներ ու սյուժեներ հրամցնելով: Այդքան բան: Տարվա մյուս օրերին գոտին ինքն իրեն զարգանում է: Փառք տանք Աստծուն, որ Քոչարյանին «Երրորդ սռոկով» նախագահելու հնարավորություն տրված չէ, այլապես Ռոբերտ Քոչարյանը կարող էր հայտարարել, որ վերացնելու է «Ղարաբաղյան հիմնահարց» կամ, ասենք, «սոցիալական հարց» հասկացությունները, չնայած առանց հայտարարելու էլ, այս հասկացությունները մեզանում մանրից վերանում են, եւ եթե տարիներ առաջ «Փարոս» ծրագրի համար կարիքավոր ընտանիքներ էին ընտրում, ապա հիմա մեզանում շատ դժվար կգտնվեն ընտանիքներ, ովքեր նպաստների ու օգնության կարիք չունենան: Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, ապա այն վաղուց արդեն ժողովրդի համար փակ ու անմատչելի տարածք է, քանի որ Արցախի հարցում մեր իշխանությունները վաղուց արդեն հաշվետու չեն ժողովրդի առաջ, եւ, ճիշտն ասած, ինքը՝ ժողովուրդն էլ Արցախի հարցով որեւէ հաշվետվություն չի պահանջում իշխանություններից, որովհետեւ, նախ, այս իշխանությունն իր ընտրած իշխանությունը չի, եւ երկրորդ՝ աղքատության եւ անդունդի եզրին գտնվող մարդուն այլեւս չեն հուզում ո՛չ Արցախի հարցը, եւ ոչ էլ՝ այլ բարձր գաղափարներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել