Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայն ափսոս է, ըդպես չպիտի ապրի» «Աշխատատեղերի կտրուկ

Դեկտեմբեր 11,2004 00:00

¾ÈºÎîðàܲÚÆÜ úð²Âºð www.taregir.am 11 ¹»Ïï»Ùµ»ñÇ, 2004 Ã. ß³µ³Ã ԳՅՈՒՄՐԻ «Հայն ափսոս է, ըդպես չպիտի ապրի» «Աշխատատեղերի կտրուկ ավելացման եւ բնակարանային ապահովվածության շնորհիվ «աղետի գոտի» հասկացությունից ձերբազատում, պետական միջոցներով ծավալուն բնակարանային շինարարության իրականացում, 2001 թվականին բնակարանային խնդրի վերջնական լուծման ապահովում»: Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրից այս մեջբերումը նախորդ օրը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Պատգամավորը հիշեցրեց, որ Քոչարյանը իր նշած 2001 թվականին մամուլում հայտարարել է հետեւյալը. «Իմ հաշվարկներով մոտ մեկ տարի հետ ենք ընկնում աղետի գոտու վերականգնման ծրագրից»: Այս հայտարարությունից հետո Քոչարյանը կրկին խոստացել է «աղետի գոտի» հասկացության վերացման ժամկետ. այս դեպքում՝ 2005 թվականը: Այսինքն Ռոբերտ Քոչարյանը 3 անգամ հետաձգել է իր նախընտրական խոստումն «աղետի գոտի» հասկացության վերացման վերաբերյալ այն պարագայում, որ, ինչպես վկայում են որոշ պաշտոնական տվյալներ, «վերականգնվել է ընդամենը աղետի գոտու 54 տոկոսը»: «Ոչ պաշտոնական տվյալներով աղետի գոտում կա 5000 անօթեւան ընտանիք, այսինքն մոտավորապես 20 հազար անձնավորություն աղետի գոտու վերականգնումից 16 տարի անց»,-սա եւս հատված է Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունից: Գյումրիում պատահական անցորդների հետ մեր զրույցների ընթացքում պարզվեց, որ Գյումրիում դեռեւս տնակներում ապրող ընտանիքները մոտ 2600-ն են: Լոտոյի տոմս վաճառող Վանյա Հակոբյանը մեզ հայտնեց, որ օրական իրեն հաջողվում է վաճառել 30-40 տոմս. «Խեղդվողը փրփուրներից է բռնվում»: Հիմնականում վերջին կոպեկներով տոմս են գնում տնակներում բնակվողները: Գյումրիի բնակչության «մոտավորապես 60, 70 տոկոսը արտասահմանում է», «Գյումրիում աշխատատեղ ընդհանրապես չկա»,-այս պատասխանները ստացանք Գյումրիում պատահական անցորդներից: «Մի հադ աշխատատեղ կար՝ ուսուցիչների, էն էլ օպտիմալացման պատճառով դուրս մնաց»,-հայտարարեց միջին տարիքի մի կին: Զրուցակիցս ասաց, որ իր հարազատներից 5 ուսուցչուհի օպտիմալացման հետեւանքով մնացել են առանց աշխատանքի: «Գոնե Գյումրիի համար իրենք ըդպես չպիտի վարվեին: Գիդեին, որ միայն նրանք են աշխատում: Աշխատանք չունենալու պատճառով մի ուսուցիչ հոգեկան խանգարում ստացավ»: «Եթե դրսի օգնությունը չլինի, ժողովուրդը մարած է»,- ասաց ռեստորանում երկար տարիներ խոհարար աշխատած 53-ամյա մի քաղաքացի: Նա պետությունից խնդրում է վարկեր կիսակառույց շինությունների համար: 67 -ամյա Հենրիկ Գալստյանը, որը աշխատել է Գիտահետազոտական ինստիտուտում գլխավոր ինժեներ՝ հայտարարեց. «Սոցիալական դրությունը ինչքան գնում, էնքան վադանում է: Թոշակ չկա, աշխատանք չկա, աշխատավարձ չկա: Ես 43 տարվա ստաժ ունեմ, ընտամենը 11 հազար դրամ փող եմ ստանում»: Զրուցակցիս հաշվարկներով, Գյումրիում «60 տոկոսը ապրում է դժվարությամբ, 20 տոկոսը՝ միջին, 20 տոկոսը՝ լավ է»: Արտագաղթ էլ չկա. «Արտագաղթը վերջացել-գնացել է: «Ինչխոր առաջվա պես չեմ ըսե, բայց ընբես է մեր վիճակը, որ զոռով կաբրինք: Չենք աշխատում, էն է, որ կաբրինք: Ոչ մի գործարան չի աշխատում, սաղ պարապ են»,-առանձնապես դժգոհություններ չարտահայտելով բնակարանային պայմաններից՝ հայտարարեց միջին տարիքի մի տղամարդ: «Ինճեղ ուզենանք, ընբես չենք կարա շարժվինք: Հիմի հարազատը հարազատի տունը չի երթա: 1000-ից մեկ կտեսնին, կսին՝ ինչխոր չես գա մեր տուն: Բայց ինչո՞վ երթաս: Բան ըմ պիտի առնի՞ս, որ երթաս: Բայց որ ձեռքդ փող չկա, ինչխո՞ր կերթաս, դադարկ հո չե՞ս երթա»,-հայտարարեց մի հերթական հարցվողը: Նա նաեւ ասաց, որ Գյումրիում մարդիկ իրարից պարք չեն խնդրում. բոլորը գիտեն գյումրեցիների վիճակը: Գյումրիում մարդիկ հիմնականում զբաղվում են մանր առեւտրով: Գյումրեցի կրպակավաճառներից մեկի գնահատմամբ, առեւտրով զբաղվողներն ու առեւտրից միայն հացի փող ակնկալողները բնակչության 80 տոկոսն են: Եթե չի հաջողվում, ինչպես ասում են Գյումրիում, հաց են գնում «նիսյա»: Դա էլ ոչ բոլորին է հաջողվում: Այդ կարգով օրվա հաց հայթայթում են այն մարդիկ, ովքեր ունեն ծանոթներ խանութներում կամ ում պարտքը վերադարձնելու կասկածներ չունեն վաճառողները: «Օրվա հացի փողը որ ելնի օրը, մենք ուրախ կլինենք: Շատ դժվար է»,-պատմեց մետաղյա տնակում աղքատիկ տեսականիով խանութի վաճառողուհին: Նա նաեւ դժգոհեց հարկայինների պահանջներից. «Գալիս-կանգնում են գլխներուս: Մենք էլ թոշակառու մարդ ենք, ուզում ենք մե տաս դրամ սրանից, մե քսան դրամ նրանից…»: Մանր առեւտուրը հիմնականում կազմակերպվում է սեղանիկների վրա, որ հարկայինները շատ չնեղեն: Գյումրիում էլ, ինչպես Հայաստանի մյուս մարզերում հեգնանքով են վերաբերում 14 տոկոս տնտեսական աճի մասին լուրերին. «Սուտ բան է, ի՞նչ 14 տոկոս տնտեսական աճ: Ժողովրդի վրա ոչ մի փոփոխություն չի երեւում: Հատկապես Գյումրիում: Երեւանում էլ մի բան չէ, բայց դե քանի որ չինովնիկները Երեւանում են, իրենց հնարավորությունները ավելի մեծ են: Չինովնիկները ծրագրերի մեջ են ներդրված, աշխատավարձից բացի ուրիշ եգամուդներն էլ հեդը՝ լավ էլ ապրում են: Ժողովրդի համար ոչ մի բան չկա. ամենակարեւորը աշխատանքն է, որ չկա»,-հայտարեց զրուցակիցներիցս մեկը: Երբ հարցրի, թե որեւէ պաշտոնյա առանց շքախմբի փորձե՞լ է տեղեկանալ, թե ինչպես են ապրում մարդիկ Գյումրիում, երկրաշարժից 16 տարի անց, մի կին պատասխանեց. «Ընբես միամիտ հարց կուդաք: Մեր պեդական այրերին ընտհանրապես էդ հարծերը չեն հեդաքրքրում: Ես կուզեի, որ ինչպես տունը ունի հայր, ղեկավար, այնպես քաղաքը ունենա ղեկավար, հայր: Մդաձի աշխատատեղերի մասին, մդաձի մարդկանց մասին, իր ժողովրդի մասին, ոչ թե ումից ինճ թալանի, ումից ինճ վերծնի կամ ուր գնա: Հայն ափսոս է, ըդպես չպիտի ապրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել