Լրահոս
Օրվա լրահոսը

2004 Ã. ß³µ³Ã ԱՆՋՐՊԵՏ

Դեկտեմբեր 11,2004 00:00

¾ÈºÎîðàܲÚÆÜ úð²Âºð www.taregir.am 11 ¹»Ïï»Ùµ»ñÇ, 2004 Ã. ß³µ³Ã ԱՆՋՐՊԵՏ Լքված ժողովուրդ Կար մի ժամանակ, երբ Հայաստանի ընդդիմությունն ու իշխանությունները ժողովրդի անունից եւ ժողովրդի շահերից էին խոսում: Ժողովրդի անունից ու շահերից խոսում ու պատգամավոր էին դառնում: Այսինքն՝ ընտրվում էին: Ընտրվելուց հետո, իհարկե, նրանք անմիջապես մոռանում էին ժողովրդին՝ մինչեւ հաջորդ ընտրություններ: Հիմա ժամանակները փոխվել են, եւ գրեթե վերացել է ժողովրդի գործոնը, այդ իսկ պատճառով էլ հիմա ոչ մեր ընդդիմադիրներն են ժողովրդի անունից ու շահերից խոսում, եւ ոչ էլ՝ իշխանավորները: Չեն խոսում, որովհետեւ ժողովուրդն արդեն չի հավատում խոսողներին: Նաեւ չեն խոսում, որովհետեւ այլեւս չեն վախենում ժողովրդից: Ժողովրդից չեն վախենում, որովհետեւ ժողովուրդը ցաքուցրիվ է եւ առաջնորդ չունի: Ժողովուրդն առաջնորդ չունի, որովհետեւ չի հավատում իր երբեմնի առաջնորդներին: Ժողովուրդը չի հավատում իր երբեմնի առաջնորդներին, որովհետեւ իր երբեմնի առաջնորդները լքել են նրան: Առաջնորդները լքել են ժողովրդին, որովհետեւ իրենց արդեն ժողովուրդ հարկավոր չէ: Իրենց այլեւս ժողովուրդ հարկավոր չէ, որովհետեւ իրենց անձնական փորձը ցույց տվեց, որ իրենք ժողովրդին առաջնորդելու շնորհք չունեն: Իրենք ժողովրդին առաջնորդելու շնորհք չունեն, որովհետեւ իրենք չգիտեն, թե իրենց ուզածն ինչ է: Իրենք չգիտեն իրենց ուզածն ինչ է, որովհետեւ իրենք դեպքերի բերումով ու միանգամայն պատահաբար են հայտնվել քաղաքական դաշտում եւ քաղաքականության մեջ: Իսկ ժողովուրդն այլեւս ոչ ոքի չի սպասում: Ժողովուրդն արդեն իր գլխի ճարն է տեսնում՝ ընտրակաշառք վերցնելով, միրգ ու բանջարեղեն թերակշռելով, ձմռանը վառելու համար աթար չորացնելով եւ այլեւայլ ձեւերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել